Հա

Քաղաքական

24/12/2016 - 12:00

Լիբիական օդանաւը գրաւողները յանձնւել են, բոլոր անդամներն ու ուղեւորներն ազատ են արձակւել

Մալթայի վարչապետ Ջոզէֆ Մուսկատը «twitter»-եան իր էջում յայտնել է, որ «Afriqiyah airways» աւիաընկերութեանը պատկանող լիբիական օդանաւը գրաւած անձինք յանձնւել են իշխանութիւններին:
Օդանաւի անձնակազմի բոլոր անդամներն ու ուղեւորները ազատ են արձակւել: Օդանաւը գրաւողները կալանքի տակ են առնւել:

«tert.am» - Մալթայի վարչապետ Ջոզէֆ Մուսկատը «twitter»-եան իր էջում յայտնել է, որ «Afriqiyah airways» աւիաընկերութեանը պատկանող լիբիական օդանաւը գրաւած անձինք յանձնւել են իշխանութիւններին:
Օդանաւի անձնակազմի բոլոր անդամներն ու ուղեւորները ազատ են արձակւել: Օդանաւը գրաւողները կալանքի տակ են առնւել:
Աւելի վաղ Մալթայի վարչապետը յայտնել էր, որ իրենց օդանաւակայանում վայրէջք կատարած ինքնաթիռից սկսել են ազատ արձակել ուղեւորներին:
Յիշեցնենք, որ ներքին չւերթ կատարող լիբիական օդանաւը, որում 111 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ են գտնւելիս եղել, գրաւել էին անյայտ անձինք: Նրանք պահանջում էին ազատ արձակել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Ղազաֆիի որդուն՝ Սէյֆ ալ Իսլամին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։