Հա

Քաղաքական

24/12/2016 - 12:10

Ադրբեջանական կողմի ակտիւութիւնը ճնշելու նպատակով ԼՂՀ-ի ՊԲ-ն դիմել է պատժիչ գործողութիւնների

Դեկտեմբերի 22-ի լոյս 23-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային եւ ականանետային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղութեամբ արձակել է աւելի քան 1200 կրակոց:

«panorama.am» - Դեկտեմբերի 22-ի լոյս 23-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային եւ ականանետային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղութեամբ արձակել է աւելի քան 1200 կրակոց: Առաւել ինտենսիւ խախտումներ են արձանագրւել արեւելեան (Ակնա) եւ հարաւարեւելեան (Մարտունի) պաշտպանական հատւածներում: Միայն Մարտունու ուղղութեամբ ադրբեջանական զինուժը հայկական բնագծերն արկակոծել է 14 անգամ, որից 9-ը՝ 60 մմ.-ոց, 5-ը՝ 82 մմ.-ոց ականանետերից:
Հակառակորդի ակտիւութիւնը ճնշելու նպատակով ԼՂՀ-ի Պաշտպանութեան Բանակի առաջապահ ստորաբաժանումները՝ հիմնականում Մարտունու ուղղութեամբ, դիմել են պատժիչ գործողութիւնների եւ նրան ստիպել ձեռնպահ մնալ հետագայ սադրիչ քայլերից: Ինչպէս շփման գօտու նշւած հատւածում, այնպէս էլ պաշտպանական միւս ուղղութիւններում հայկական ստորաբաժանումները շարունակել են վստահօրէն իրականացնել առաջադրւած մարտական խնդիրը եւ հակառակորդին պարտադրել իրենց կամքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։