Հա

Քաղաքական

24/12/2016 - 12:20

Հալէպը յայտարարւել է ապահով եւ խաղաղ տարածք

Սիրիական բանակի հրամանատարութիւնը Հալէպը յայտարարել է ապահով եւ խաղաղ տարածք՝ այն ազատագրելով ահաբեկիչներից: Այդ մասին տեղեկացնող պաշտօնական հաղորդագրութիւն տարածած՝ բանակի հրամանատարութիւնը յայտարարել է, որ ահաբեկչական վերջին խումբը դուրս է բերւել քաղաքից:

«yerkir.am» - Սիրիական բանակի հրամանատարութիւնը Հալէպը յայտարարել է ապահով եւ խաղաղ տարածք՝ այն ազատագրելով ահաբեկիչներից: Այդ մասին տեղեկացնող պաշտօնական հաղորդագրութիւն տարածած՝ բանակի հրամանատարութիւնը յայտարարել է, որ ահաբեկչական վերջին խումբը դուրս է բերւել քաղաքից:
Հրամանատարութիւնը շեշտել է, որ Հալէպ քաղաքի ապահովութեան հաստատումը մի կողմից ռազմավարական շրջադարձ եւ ահաբեկչութեան դէմ պայքարի հարցում անկիւնադարձ է, միւս կողմից՝ մահացու հարւած՝ ահաբեկչութեան ծրագրին եւ դրա աջակիցներին:
Միեւնոյն ժամանակ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը տեղեկացնում է, թէ Հալէպի բնակիչները տօնել են քաղաքի ազատագրումը յանցաւոր զինւած խմբաւորումներից:
Չնայած եղանակային վատ պայմաններին, քաղաքի բնակիչները դուրս են եկել փողոց՝ միմեանց հետ կիսելու իրենց ուրախութիւնը:
Ամենուր լսւել է երաժշտութեան ձայն, վառւել են տօնական լոյսեր:
«Ես կարծում էի՝ այս օրը երբեք չի գայ: Մենք սպասում էինք այս օրւան հինգ տարի»,- ասել է քաղաքացիներից մէկը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։