Հա

Քաղաքական

24/12/2016 - 12:40

Միջազգային մամուլի անդրադարձը.- «Իրանի նախագահի այցը Հայաստան, Ղազախստան ու Կիրգիզստան՝ տնտեսական կապերի ակտիւացան լոյսի ներքոյ»

Իրանի նախագահն աւարտել է միջինասիական շրջագայութիւնը,- գրում է ռուսական «Նեզաւիսիմայա գազետա»-ն:
Կայքը գրում է, որ արեւմտեան միջազգային պատժամիջոցների չեղարկումից յետոյ Իրանը վերադառնում է միջազգային ասպարէզ, ինչպէս նաեւ ուժեղացնում է իր ազդեցութիւնը յարակից տարածաշրջաններում:

«tert.am» - Իրանի նախագահն աւարտել է միջինասիական շրջագայութիւնը,- գրում է ռուսական «Նեզաւիսիմայա գազետա»-ն:
Կայքը գրում է, որ արեւմտեան միջազգային պատժամիջոցների չեղարկումից յետոյ Իրանը վերադառնում է միջազգային ասպարէզ, ինչպէս նաեւ ուժեղացնում է իր ազդեցութիւնը յարակից տարածաշրջաններում: Միջին Ասիան հանդէս է գալիս որպէս հարթակ, որտեղ Իրանը կարող է զգալիօրէն ուժեղացնել իր ազդեցութիւնը՝ յետ մղելով աշխարհաքաղաքական մրցակիցներին, օրինակ՝ Սաուդական Արաբիային: Կայքը նշում է, որ վերջին տարւայ ընթացքում Թեհրանն ակտիւացրել է Կիրգիզստանում իր ակտիւութիւնը, յաճախակիացել են պաշտօնական եւ ոչ-պաշտօնական կապերը:
Ղազախստանի եւ Իրանի նախագահներ Նուրսուլթան Նազարբայեւը եւ Հասան Ռոհանին բանակցութիւնների ընթացքում քննարկել են առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների հարցերը եւ որոշել են դրանց զարգացման հետագայ ուղիները: Երկու պետութիւնների ղեկավարները պայմանաւորւել են ընդլայնել համագործակցութիւնը տարանցիկ լոգիստական ոլորտում, ագրոարդիւնաբերական համալիրում եւ մի շարք այլ ոլորտներում: Մասնաւորապէս, բանակցութիւնների ընթացքում ուշադրութիւնն ուղղւել է առեւտրա-տնտեսական ոլորտում գործընկերութեան վրայ:
Ինչպէս գրում է կայքը, Կիրգիզստան այցի նպատակների մասին պաշտօնական հաղորդագրութիւնները չափազանց լղոզւած են եղել: Ենթադրելով Կիրգիզստանի եւ Իրանի դիւանագէտների յայտարարութիւններից՝ նախագահների հանդիպմանը խօսք կարող էր գնալ առեւտրատնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցութեան ամրապնդման հնարաւորութեան մասին: Հնարաւոր է, որ քննարկւել է վիզաների դիւրացման եւ երկրների միջեւ ուղիղ աւիահաղորդակցութեան հաստատման թեման:
«Associated Press» գործակալութիւնն անդրադարձել է մինչ Ղազախստան ու Կիրգիզստան մեկնելն Իրանի նախագահի հայաստանեան այցին: Իրանի նախագահը Հայաստան այցի ժամանակ նշել է, որ երկու երկրները պէտք է աշխատեն տարածաշրջանում տրանսպորտային ճանապարհներն ընդլայնելու ուղղութեամբ: Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի հետ հանդիպումից յետոյ՝ Ռոհանին նշել է, որ Իրանը եւ Հայաստանը պէտք է ստեղծեն տրանսպորտային միջանցք, որը Պարսից ծոցը կը կապի Սեւ ծովի հետ:
Գործակալութիւնը նշում է, որ Հայաստանը մեծապէս տուժել է Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակման պատճառով. Թուրքիան աջակցում է իր դաշնակից Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցում:
Ռոհանին նշել է, որ Իրանի եւ Հայաստանի համար կարեւոր է, որ երկրները խորացնեն իրենց համագործակցութիւնն անվտանգութեան ոլորտում: Նա յաւելել է, որ երկու երկրները պէտք է նաեւ միասին լուծեն սահմանով անցնող Արաքս գետի հետ կապւած բնապահպանական խնդիրները:
Ինչպէս նշում է «Tehran Times»-ը, Ռոհանին այցելել է Երեւան, որը դարձել է իր եւրասիական այցի առաջին փուլը: Այդ այցի շրջանակներում նա այնուհետեւ այցելել է Ղազախստան եւ Կիրգիզստան: Պարբերականը գրում է, որ նախագահին այցի ընթացքում ուղեկցել են մի շարք նախարարներ եւ բարձրաստիճան պաշտօնեաներ:
Ինչպէս նշում է պարբերականը, Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջանցքի նախագիծը կը լինի փոխադարձ շահաւէտ եւ աւելի էժան ու ապահով կը դարձնի, ինչպէս նաեւ կը կարճացնի իրանական եւ հայկական, ինչպէս նաեւ այլ երկրների մեքենաների բեռնափոխադրման ճանապարհը: Ռոհանին նշել է, որ միջանցքը կը նպաստի Թեհրանի եւ Երեւանի միջեւ առեւտրի զարգացմանը եւ օգուտ կը տայ ողջ տարածաշրջանին:
«Press TV»-ն նշում է, որ Ռուսաստանի եւ Բելոռուսիայի հետ միասին, այցի շրջանակում ընդգրկւած երեք երկրները՝ Հայաստանը, Ղազախստանը եւ Կիրգիզստանը կազմում են Եւրասիական տնտեսական միութիւնը: Իր այցից առաջ Ռոհանին յայտարարել էր, որ երեք երկրների հետ կապերը չափազանց կարեւոր են Իրանի համար փոխշահաւէտ տնտեսական հնարաւորութիւնների լոյսի ներքոյ:
Իրանի նախագահը յաւելել է, որ երեք երկրների հետ համագործակցութիւնը կը նպաստի Իրանի ազգային անվտանգութեանը:
«Վերջին տարիներին մենք սերտ կապեր ենք հաստատել այս խմբի հետ (ԵԱՏՄ),- ասել է Ռոհանին,- Մենք ցանկանում ենք հաստատել արտօնեալ սակագներ ներառող տնտեսական յարաբերութիւններ եւ վերջին հաշւով՝ ազատ առեւտուր այս երկրների հետ»:
«Xinhua» գործակալութիւնն իր հերթին գրում է, որ Իրանի նախագահի այցը տեղի է ունենում հետաքրքիր ժամանակահատւածում՝ հաշւի առնելով այն, որ անցած շաբաթ Ադրբեջան էր այցելել Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուն:

Յարակից լուրեր

  • Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»
    Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»

    Ենթադրում եմ, որ այն, ինչի մասին մենք խօսում եւ զգուշացնում էինք, կարող է իրականութիւն դառնալ: «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը՝ նշելով, որ Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ:

  • Դեղին քարտ` յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին. «Փաստ»
    Դեղին քարտ` յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին. «Փաստ»

    «Փաստ» թերթը գրում է. «Սոյն թւականի յունւարի 17-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկեալ միջոց կիրառել Սամուէլ Մայրապետեանի գործով եւ ցուցում է տւել Հայաստանի կառավարութեանը շտապ կերպով ապահովել Սամուէլ Մայրապետեանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնութիւն՝ համաձայն բժիշկ մասնագէտների ցուցումների՝ այդ թւում տրանսլիւմինալ դրենաւորման մեթոդի կիրառմամբ:

  • Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն
    Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն

    «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հետ կապւած հարցերի լայն շրջանակ եւ համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչութեանը խաղաղութեան նախապատրաստելուն ուղղւած կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել»: Սա մի հատւած է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յայտարարութիւնից, որ տարածւել է Փարիզում յունւարի 16-ին տեղի ունեցած` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից յետոյ: 

  • Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»
    Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»

    ՀՀ արտգործնախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի՝ յունւարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դարձել է քաղաքացիների, քաղաքագետների, սոցցանցերի քննարկման առարկան։

    Ինչի՞ մասին է խօսւել, ի՞նչ է քննարկւել, ինչի՞ց յետոյ են եկել համաձայնութեան՝ հարցականներ են։ «Panorama.am»-ի թղթակիցը այս ամէնի շուրջ խօսեց Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանի հետ։

  • Պաշտօնական խօսքի «հիգիենան» հրապարակային քննարկումներում
    Պաշտօնական խօսքի «հիգիենան» հրապարակային քննարկումներում

    Արդէն մի քանի օր է աշխատանքներն է սկսել Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովը, եւ ականատես ենք լինում նախկինում արմատական ընդդիմութեան դիրքերից հանդէս եկող քաղաքական ուժի՝ իշխանական գործառոյթներին ադապտացման գործընթացին, ինչը զերծ չմնաց սկանդալներից ու քննադատութիւնից։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։