Հա

Քաղաքական

Կիրակի, 25 Դեկտեմբերի 2016 10:30

Ռումինիայի խորհրդարանում ընտրւել է երեք հայ պատգամաւոր

Ռումինիայում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով, Ռումինիայի խորհրդարանի Պատգամաւորների պալատի անդամ են ընտրւել միանգամից երեք հայ պատգամաւոր: Վերընտրւել են Ռումինիայի Հայոց միութեան կողմից առաջադրւած հայ փոքրամասնութեան ներկայացուցիչ Վարուժան Փամբուկչեանը եւ Լիբերալների ու դեմոկրատների դաշինքի (ALDE) ցուցակով առաջադրւած Վարուժան Ոսկանեանը:

«armenpress.am» - Ռումինիայում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով, Ռումինիայի խորհրդարանի Պատգամաւորների պալատի անդամ են ընտրւել միանգամից երեք հայ պատգամաւոր: Վերընտրւել են Ռումինիայի Հայոց միութեան կողմից առաջադրւած հայ փոքրամասնութեան ներկայացուցիչ Վարուժան Փամբուկչեանը եւ Լիբերալների ու դեմոկրատների դաշինքի (ALDE) ցուցակով առաջադրւած Վարուժան Ոսկանեանը: Առաջին անգամ խորհրդարանի անդամ է ընտրւել սոցիալ-դեմոկրատների ցուցակով առաջադրւած Լուչիան Էդւարդ Սիմիոնը:
Ինչպէս հաղորդում է Բուխարեստում «Արմէնպրես»-ի թղթակիցը, Վարուժան Փամբուկչեանը Ռումինիայի խորհրդարանում ազգային փոքրամասնութիւնների խմբի անփոփոխ ղեկավարն է երկար տարիներ, այդ հարցով, ինչպէս նաեւ ՏՏ ոլորտում բազմաթիւ օրէնսդրական նախաձեռնութիւնների հեղինակ: Վարուժան Ոսկանեանը Ռումինիայի խորհրդարանի առաջին գումարման անդամներից է, ազգային փոքրամասնութիւնների խմբի առաջին ղեկավարը, որն այնուհետեւ ժառանգել է Վարուժան Փամբուկչեանը: Ոսկանեանը եղել է սենատոր, եւ երկու անգամ Ռումինիայի կառավարութեան անդամ՝ 2006-2008 թթ. էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար, 2012-2013 թթ. էկոնոմիկայի նախարար: Երկուսն էլ Ռումինիայի յայտնի քաղաքական գործիչներ են, միաժամանակ Ռումինիայի Հայոց միութեան հիմնադիր ղեկավարներ՝ Ոսկանեանը նախագահ, իսկ Փամբուկչեանը փոխնախագահ: Լուչիան Էդւարդ Սիմիոնը Սեւ ծովի առափնեայ Տուլչա նահանգային ղեկավարներից է, անցեալում Տուլչա նահանգի պրեֆեկտը, այնուհետեւ Դանուբի դելտայի արգելոցի տնօրէնը: Նա ղեկավարում է Ռումինիայի Հայոց միութեան տեղական մասնաճիւղը, ինչպէս նաեւ կանգնած է Տուլչայի նահանգի եւ Տաւուշի մարզի եղբայրական կապերի հաստատման ակունքներում:

161225e02a

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ