Հա

Քաղաքական

25/12/2016 - 11:30

ՏԵՍԱԿԷՏ - Առաջիկայում պէտք է սպասել թալիշական հարցում որոշակի նոր զարգացումների

Ապրիլեան պատերազմին անմիջապէս յաջորդող ժամանակահատւածում Ադրբեջանում թալիշական շարժման մարտավարութեան եւ գործող անձանց շրջանակի վերաիմաստաւորման արդիւնքում այս շարժման մէջ նոր հոսանք եւ թարմութիւն մտցնելու անհրաժեշտութեան մասին նկատառումները կարծես թէ արձագանգ են գտնում նաեւ հէնց թալիշական կազմակերպութիւնների եւ հասարակական-քաղաքական գործիչների շրջանում:

ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆԵԱՆ

Այս առումով իրենց գործունէութիւնը եւ դերակատարութիւնն աստիճանաբար ակտիւացնում եւ լրջօրէն մեծացնում են մի քանի թալիշական կառոյցներ, որոնցից «Թալիշական վերածնունդ» կազմակերպութեան կողմից վերջերս թալիշական նոր օրհներգի ստեղծումը եւ դրա հանրային ներկայացման մասին յայտարարութիւնը լրջագոյն անհանգստութիւն եւ հիստերիկ արձագանգ է առաջացրել ոչ միայն Ադրբեջանի ներսում, այլ նաեւ այս երկրի ռուսաստանեան լաբբիստական կազմակերպութիւնների շրջանում:
Ակնյայտ է, որ առաջիկայում պէտք է սպասել թալիշական հարցում որոշակի նոր զարգացումների, որոնց մեկնարկը եւ առաջնորդող գործիչների շրջանակը վճռորոշ են լինելու թալիշական տարբեր կազմակերպութիւնների համախմբման եւ գաղափարական բիւրեղացման, ինչպէս նաեւ մօտ ապագայում Ադրբեջանում թալիշական հիմնախնդրի նորովի եւ աւելի իրատեսական արծարծման համատեքստում:

«blognews.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։