Հա

Քաղաքական

Կիրակի, 25 Դեկտեմբերի 2016 11:50

ԱՆԴՐԱԴԱՐՁ - Կարէն Կարապետեան-Հասան Ռոհանի հանդիպում

ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը հանդիպել է օրերս պաշտօնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիի հետ: «Շատ ուրախ ենք հանդիպել Ձեզ եւ հիւրընկալւել մեր լաւ բարեկամ հայ ժողովրդին»,- նշել է Հասան Ռոհանին՝ աւելացնելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ բանակցութիւնների արդիւնքում ձեռք են բերւել մի շարք համաձայնութիւններ եւ պայմանաւորւածութիւններ:

«168.am» - ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը հանդիպել է օրերս պաշտօնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիի հետ: «Շատ ուրախ ենք հանդիպել Ձեզ եւ հիւրընկալւել մեր լաւ բարեկամ հայ ժողովրդին»,- նշել է Հասան Ռոհանին՝ աւելացնելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ բանակցութիւնների արդիւնքում ձեռք են բերւել մի շարք համաձայնութիւններ եւ պայմանաւորւածութիւններ: Հասան Ռոհանին միաժամանակ յոյս է յայտնել, որ ապագայում ականատես կը լինեն այդ ծրագրերի կեանքի կոչմանը:
Վարչապետ Կարէն Կարապետեանը, ողջունելով Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստանի Հանրապետութիւն, նշել է, որ հայ-իրանական երկկողմ համագործակցութեան օրակարգը յագեցած է հարուստ բովանդակութեամբ, որը ամուր հիմք է ստեղծում հետագայ յարաբերութիւնների զարգացման ու ընդլայնման համար:
161225c01aՀՀ վարչապետն իր հերթին ներկայացրել է մի շարք առաջարկութիւններ, որոնց իրականացումն է՛լ աւելի կամրապնդի հայ-իրանական տնտեսական կապերը եւ նոր լիցք կը հաղորդի հետագայ համագործակցութեանը: Մասնաւորապէս, առաջարկւել է իրանական կողմի հետ դիտարկել Հայաստանում սննդամթերքի սետիֆիկացման կենտրոնի ստեղծման գաղափարը, որը կը նպաստի ապրանքատեսակների համապատասխանութեան գնահատման գործընթացի դիւրացմանն ու առեւտրաշրջանառութեան աճին:
Յատկանշելով Հայաստանի եւ Իրանի ազատ տնտեսական գօտիների համագործակցութիւնը՝ վարչապետ Կարապետեանն առեւտրաշրջանառութեան խթանման տեսանկիւնից կարեւորել է նաեւ իրանական ընկերութիւնների գործունէութեան ընդլայնումը Հայաստանում՝ հաշւի առնելով Եւրասիական տնտեսական միութեան շուկայի հնարաւորութիւնները:
161225c01bՎարչապետ Կարէն Կարապետեանը կրկին վերահաստատել է Հայաստանի պատրաստակամութիւնը՝ սերտօրէն աջակցելու Իրան-ԵԱՏՄ բանակցային գործընթացում:
Անդրադարձ է եղել տարանցիկ փոխադրումների գործընթացի պարզեցման, զբօսաշրջութեան ներուժի իրացման եւ փոխադարձ ուղեւորահոսքերի աւելացման հետ կապւած օրակարգային հարցերին:
Նախագահ Հասան Ռոհանին դրական է գնահատել հայ-իրանական փոխգործակցութեան խթանմանն ուղղւած քայլերը եւ նշել, որ իրանական կողմը խրախուսում է երկկողմ յարաբերութիւնների զարգացմանն ուղղւած ցանկացած կառուցողական առաջարկութիւն:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ