Հա

Քաղաքական

25/12/2016 - 12:10

Լիբանանի նախագահ Միշէլ Աունն ընդունել է Հայաստան այցելելու հրաւէրը

Լիբանանում ՀՀ դեսպան Սամուէլ Մկրտչեանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Լիբանանի նախագահ, գեներալ Միշէլ Աունի հետ: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ Արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից՝ յաւելելով.

«168.am» - Լիբանանում ՀՀ դեսպան Սամուէլ Մկրտչեանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Լիբանանի նախագահ, գեներալ Միշէլ Աունի հետ: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ Արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից՝ յաւելելով. «Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչեանը Լիբանանի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները, ինչպէս նաեւ Հայաստան այցելելու հրաւէրը: Գոհունակութիւն յայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ նախագահ Աունը պատրաստակամութեամբ ընդունեց Հայաստան այցելելու հրաւէրը:
Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ յարաբերութիւնների մակարդակը՝ կողմերը քննարկեցին դրանց հետագայ խորացման հնարաւորութիւններն ու ընդգծեցին տարբեր ոլորտներում սերտ փոխգործակցութեան կարեւորութիւնը:
Կայացած զրոյցի ընթացքում անդրադարձ կատարւեց նաեւ տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանում իրականացւող բարեփոխումներին, Լիբանանի ներքաղաքական իրավիճակին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։