Հա

Քաղաքական

25/12/2016 - 12:20

Էրդողանի՝ նոր աղմկայարոյց յայտարարութիւնը.- «Ազատութիւն, ժողովրդավարութիւն եւ այլն, սրանք հեքիաթ են»

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ ազատութեան եւ ժողովրդավարութեան սկզբունքներն իր համար անլուրջ են եւ որ նման հանդուրժողականութիւն անհնար է տեսնել անգամ Եւրոպայում,- հաղորդում է թուրքական «diken.com.tr» կայքը:

«tert.am» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ ազատութեան եւ ժողովրդավարութեան սկզբունքներն իր համար անլուրջ են եւ որ նման հանդուրժողականութիւն անհնար է տեսնել անգամ Եւրոպայում,- հաղորդում է թուրքական «diken.com.tr» կայքը:
«Ժողովրդավարական ճանապարհներով իրաւունքներ փնտրելու հնարաւորութիւնն անգամ եւրոպական երկրներում չէք գտնի: Ազատութիւն, ժողովրդավարութիւն եւ այլն, սրանք հեքիաթ են: Այս հանդուրժողականութիւնը ոչ մի տեղ չէք գտնի: Մեր քաղաքացիների ֆիզիկական գոյութեան ու նրանց ունեցւածքի անվտանգութեան դէմ վտանգ ներկայացնող իւրաքանչիւր ահաբեկիչ մեր թշնամին է եւ մենք համապատասխան կերպով ենք վարւելու նրա հետ»,- յայտարարել է Էրդողանը:
Էրդողանը, երկրում գործող բոլոր «ահաբեկչական» կառոյցների դէմ ազգային մոբիլիզացիայի կոչ յղելով՝ նշել է, որ Թուրքիան այս պահին կանգնած է պատմութեան մէջ ամենավտանգաւոր սպառնալիքի առաջ եւ որ այսօր Թուրքիայի եւ տարածաշրջանի անդորրը խաթարելու համար «ստոր» խաղեր են տարւում:
«Այս պահից սկսած լեռներում գտնւող ահաբեկիչները, քաղաքում գտնւող ահաբեկիչները, նրանց աջակիցները. ոչ ոք հանգիստ չի ունենայ, խաղաղութիւն չի գտնի»,- յայտարարել է Էրդողանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։