Հա

Քաղաքական

25/12/2016 - 12:40

Վիգէն Սարգսեան.- «ԼՂՀ-ում պատերազմի վերսկսումը լրջագոյն սպառնալիք կը դառնայ ողջ Հարաւային Կովկասի համար»

Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան թէժացումը լուրջ վտանգ կը դառնայ ողջ Հարաւային Կովկասի տարածաշրջանի համար: Այս մասին ռուսական «lenta.ru»-ին տւած հարցազրոյցում ասել է ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը:
Պատասխանելով հարցին, թէ որքանո՞վ է հնարաւոր տարածաշրջանում ռազմական գործողութիւնների վերսկսումը՝ Սարգսեանն ասել է.

«yerkirmedia.am» - Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան թէժացումը լուրջ վտանգ կը դառնայ ողջ Հարաւային Կովկասի տարածաշրջանի համար: Այս մասին ռուսական «lenta.ru»-ին տւած հարցազրոյցում ասել է ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը:
Պատասխանելով հարցին, թէ որքանո՞վ է հնարաւոր տարածաշրջանում ռազմական գործողութիւնների վերսկսումը՝ Սարգսեանն ասել է.
«Ադրբեջանի հետ զինւած հակամարտութեան վերսկսումը հնարաւոր է: 1994 թւականին եռակողմ ձեւաչափով (Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ) ստորագրւել է համաձայնագիր հրադադարի վերաբերեալ: Ցաւօք, 1994 թւականից Բաքուն արդէն աւելի քան 20 տարւայ ընթացքում տորպեդահարում է խաղաղութեան գործընթացը: Աւելին, հետեւողականօրէն ձախողւում են հակամարտութեան կարգաւորման ուղիներ փնտրող միջազգային հանրութեան, ի դէմս Մինսկի խմբի համանախագահների, բոլոր ջանքերը»:
Պաշտպանութեան նախարարն ընդգծել է, որ ընթացիկ տարւայ ապրիլին Ադրբեջանը ձեռնարկեց լայնամասշտաբ ռազմական արկածախնդրութիւն Լեռնային Ղարաբաղի դէմ, որը կատարեալ ֆիասկօ ապրեց:
«Մենք կառուցում ենք մեր աշխատանքը ռազմական գործողութիւնների վերսկսման հաւանականութեան կանխավարկածով: Ընդորում, բացարձակապէս ակնյայտ է, որ Հայաստանին եւ տարածաշրջանի երկրներին ձեռնտու չէ հակամարտութեան հնարաւոր լարումը: Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անվտանգութեան երաշխաւորը՝ Երեւանը ստիպւած կը լինի ներգրաււել բախման մէջ, եթէ այդպիսին լինի: Միաժամանակ հասկանալի է, որ պատերազմի վերսկսումը լրջագոյն սպառնալիք կը դառնայ ողջ Հարաւային Կովկասի համար»,- յայտարարել է Վիգէն Սարգսեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։