Հա

Քաղաքական

25/12/2016 - 12:50

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին այս տարի եւս չի բացւելու

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը, կարծես, չի բացւելու այս տարի եւս: Թուրքիայի վարչապետ Բինալի Եըլդըրըմն ասել է, որ երկաթուղու նախագիծը շահագործման կը յանձնւի 2017 թւականի առաջին եռամսեակում: Ընդամենը երկու ամիս առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել էր, որ երկաթուղին կը բացւի ընթացիկ տարւայ վերջին:

«armenpress.am» - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը, կարծես, չի բացւելու այս տարի եւս: Թուրքիայի վարչապետ Բինալի Եըլդըրըմն ասել է, որ երկաթուղու նախագիծը շահագործման կը յանձնւի 2017 թւականի առաջին եռամսեակում: Ընդամենը երկու ամիս առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել էր, որ երկաթուղին կը բացւի ընթացիկ տարւայ վերջին:
Այս մասին, ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, յայտնում է ադրբեջանական «azadliq. org»-ը:
Նախագծի հիմքը դրւելուց յետոյ՝ 2007 թւականից, ամէն տարւայ սկզբին ասւում էր, որ այն շահագործման կը յանձնւի տարւայ վերջին, տարւայ աւարտին էլ ասւում էր, որ այն կը գործի յաջորդ տարւայ սկզբին:
ԲԹԿ-ի կառուցման մասին նախագծի վերաբերեալ բանակցութիւնները սկսւել են 1993 թւականի յուլիսին Անկարայում Թուրքիա-Վրաստան խառը տրանսպորտային յանձնաժողովի նիստում: Նախագծի իրականացման մասին արձանագրութիւնը ստորագրւել է 2002 թւականին Ստամբուլում Թուրքիայի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարների նիստում:
Երկաթուղու նախագիծը ստորագրւել է 2007 թւականի փետրւարի 7-ին Թբիլիսիում Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի ու Միխայիլ Սահակաշւիլիի եւ այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանի կողմից, նոյն տարւայ նոյեմբերի 21-ին էլ կատարւել է նախագծի հիմնարկեքը:
Նախագծի ֆինանսաւորման բեռն ընկել է Ադրբեջանի վրայ: 153 կմ. երկարութեամբ առկայ Ախալքալաք-Մարաբդա երկաթուղագծի վերակառուցման ֆինանսաւորման համար Ադրբեջանը 775 մլն. ԱՄՆ դոլար յատկացնելու պատասխանատւութիւն է ստանձնել:
Ադրբեջանի նաւթի հիմնադրամի տեղեկութիւնների համաձայն՝ 2013 թւականի հոկտեմբերի 1-ի դրութեամբ նախագծի իրականացման համար ադրբեջանական կողմն արդէն 619,8 մլն. դոլար է յատկացրել, այդ թւում այս տարւայ 9 ամիսներին՝ 31,5 մլն. դոլար:
Ադրբեջանի կառավարութիւնը խիստ շահագրգռւած է այդ նախագծով, քանի որ այն շրջանցում է Հայաստանին, իսկ արեւմտեան շրջանակներն էլ չեն աջակցել ԲԹԿ-ին:
Ադրբեջանի պետական երկաթուղային ճանապարհների տեղեկութիւնների համաձայն՝ նախնական գնահատականներով ճանապարհի շինարարութեան համար անհրաժշետ էր եղել 250 մլն. ԱՄՆ դոլար: Դրա 200 մլն. մասը պէտք է ընկնէր ճանապարհի Թուրքիայի տարածքում գտնւող հատւածի, 50 մլն. մասը՝ Վրաստանի տարածքով անցնող հատւածի կառուցմանը:
Սակայն կարճ ժամանակ անց յայտարարւել էր, որ նախագծի իրականացման վրայ անհրաժեշտ է նախատեսել 400 մլն. դոլար: Այդուհանդերձ, Ադրբեջանի պետական նաւթային հիմնադրամի տեղեկութիւնը ցոյց է տալիս, որ պաշտօնապէս նախագծի վրայ արդէն մէկ միլիարդ դոլարից աւելի միջոց է ծախսւել, քանի որ թուրքական կողմն էլ իր հերթին յայտնել է 400 մլն. դոլարից աւելի ծախսւելու մասին:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ նախագծի իրականացման համար խոշոր գումարներ են յատկացրել նաեւ ադրբեջանական մասնաւոր ընկերութիւնները:
Այսպիսով՝ միանգամայն քաղաքական իմաստ ունեցող ԲԹԿ-ի շինարարութեան վրայ 10 տարուց աւելի ժամանակ եւ պաշտօնապէս 1 մլրդ. դոլարից աւելի գումար է ծախսւել, իսկ երկաթուղու շինարարութիւնը դեռեւս աւարտւած չէ, եւ կասկածելի է, որ տնտեսական ճգնաժամում յայտնւած Ադրբեջանն ու քաղաքական ու տնտեսական կոլապսի մէջ գտնւող Թուրքիան կը կարողանան աւարտին հասցնել այն եկող տարի եւս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։