Հա

Քաղաքական

25/12/2016

«Սպանում է, գոնէ չի տանջում»

Դեկտեմբերի 23-ին ԴԱԷՇ-ի կողմից երկու թուրք զինւորների ողջակիզումից յետոյ թուրքական «Siyasihaber3» կայքը ներկայացրել է թուրք գործիչների անուններ, ովքեր յայտարարել են ԴԱԷՇ-ի՝ ահաբեկչական կազմակերպութիւն չլինելու մասին:
Յիշեցնենք, որ ողջակիզումից առաջ արւած տեսանիւթում թուրք զինւորները մեղադրել էին Էրդողանին եւ նրա կուսակցութեանը:

Թուրքական կայքը հրապարակել է ԴԱԷՇ-ին աջակցող էրդողանականների անունները


«yerkir.am» - Դեկտեմբերի 23-ին ԴԱԷՇ-ի կողմից երկու թուրք զինւորների ողջակիզումից յետոյ թուրքական «Siyasihaber3» կայքը ներկայացրել է թուրք գործիչների անուններ, ովքեր յայտարարել են ԴԱԷՇ-ի՝ ահաբեկչական կազմակերպութիւն չլինելու մասին:
Յիշեցնենք, որ ողջակիզումից առաջ արւած տեսանիւթում թուրք զինւորները մեղադրել էին Էրդողանին եւ նրա կուսակցութեանը:
Ցուցակը գլխաւորում է մի ժամանակ Էրդողանի ամենամօտ անձանցից մէկը՝ նախկին վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն: Կայքը յիշեցնում է դեռեւս 2014 թւականին արտգործնախարարի պաշտօնում նրա յայտարարութիւնը, թէ «ԴԱԷՇ կոչւած կառոյցը կարող է երեւալ որպէս արմատական, ահաբեկչական կազմակերպութիւն, սակայն դրան անդամակցողների թւում կան թուրքեր, արաբներ, քրդեր: Դրան անդամակցողները նախկինում ինչ-որ դէպքից վրդովւած անձինք են: Եթէ Իրաքում սուննի արաբների նկատմամբ խտրականութիւն չլինէր, այսքան կուտակւած վրդովմունք չէր լինի: ԴԱԷՇ-ն աճող սպառնալիք է, սակայն չպէտք է մոռանալ դրա գոյացման պատճառի մասին»:
Դաւութօղլուին յաջորդում է Էրդողանի «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան անդամ, «Սթար»-ի թղթակից Օրհան Միրօղլուն, ով հրապարակաւ ասել է, որ ԴԱԷՇ-ն ահաբեկչական կազմակերպութիւն չէ:
Նախկին վարչապետի օգնական Էմրուլլահ Իշլերը նոյնպէս այդ ցուցակում է: Քոբանիում իրադարձութիւնները դատապարտելով՝ նա իր «twitter»-եան էջում գրել էր. «Այս մեթոդներով սպանութիւն անգամ ԴԱԷՇ-ը չի անում: ԴԱԷՇ-ը սպանում է, բայց գոնէ չի տանջում»:
Էրդողանական ակադեմիկոս Աբդուլղադիր Շենն իր հերթին յայտարարել էր, որ ինքն աջակցում է ԴԱԷՇ-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։