Հա

Քաղաքական

25/12/2016

2017-ին «Մելլաթ» բանկը կաւարտի հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գօտու բիզնես-պլանը

2017 թւականին «Մելլաթ» բանկը կաւարտի Հայաստանում Մեղրիի գօտում ազատ տնտեսական գօտու բիզնես-պլանը: Այս մասին յայտնել է Հայաստանում «Մելլաթ» բանկի գործադիր տնօրէն Սէյէդ Ղոլամ Ռեզա Մուսաւին:
Նրա ասութեամբ՝ ազատ գօտում աշխատանքի հնարաւորութիւնը դիտարկելու առաջարկն արել է ՀՀ Կենտրոնական բանկը:

«news.am» - 2017 թւականին «Մելլաթ» բանկը կաւարտի Հայաստանում Մեղրիի գօտում ազատ տնտեսական գօտու բիզնես-պլանը: Այս մասին յայտնել է Հայաստանում «Մելլաթ» բանկի գործադիր տնօրէն Սէյէդ Ղոլամ Ռեզա Մուսաւին:
Նրա ասութեամբ՝ ազատ գօտում աշխատանքի հնարաւորութիւնը դիտարկելու առաջարկն արել է ՀՀ Կենտրոնական բանկը: «Հաշւի առնելով, որ այնտեղ արդէն պատրաստւում է աշխատել «Արարատ» բանկը, նրանք մեզ առաջարկեցին, որ աշխատենք նաեւ մենք: Հիմա մենք բիզնես պլան ենք կազմում, որը կաւարտենք կարծում եմ 2017-ի ընթացքում,- ասել է Մուսաւին:
Յիշեցնենք, որ Իրան-Հայաստան սահմանին ազատ տնտեսական գօտի ստեղծելու հնարաւորութիւնն առաջարկւել է ԵԱՏՄ-ի Մաքսային օրէնսգրքի մասին համաձայնագրի նախագծով:
Մաքսային օրէնսգիրքը ուժի մէջ կը մտնի ԵԱՏՄ-ի 5 անդամ երկրների կողմից վաւերացնող ընթացակարգերի աւարտից յետոյ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։