Հա

Քաղաքական

25/12/2016 - 13:20

ՄԱԳԱՏԷ-ն միջուկային համապարփակ համաձայնագրի մասին փաստաթղթեր է հրապարակել

Միջուկային համապարփակ համաձայնագրի մասին նախկինում հրապարակւել են անյայտ մի շարք փաստաթղթեր Ատոմական էներգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) կայքում:
Փաստաթղթերին կից հրապարակւել է նաեւ Եւրոմիութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի նամակը, որը թոյլատրում է հրապարակել փաստաթղթերը՝ նշելով, թէ դրանք ինչու են հրապարակւել համաձայնագրի կնքումից մէկ տարի անց:

«ԱԼԻՔ» - Միջուկային համապարփակ համաձայնագրի մասին նախկինում հրապարակւել են անյայտ մի շարք փաստաթղթեր Ատոմական էներգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) կայքում:
Փաստաթղթերին կից հրապարակւել է նաեւ Եւրոմիութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի նամակը, որը թոյլատրում է հրապարակել փաստաթղթերը՝ նշելով, թէ դրանք ինչու են հրապարակւել համաձայնագրի կնքումից մէկ տարի անց:
Փաստաթղթերը վկայում են, որ Իրանը չի խախտում միջուկային համապարփակ համաձայնագրով ամրագրւած պայմանաւորւածութիւնները: Համաձայն դրանց՝ նախատեսւում է, որ Իրանի ցածր հարստացւած ուրանի պաշարները սահմանափակւում են 300 կգ.-ի չափով, եւ դրանք, եթէ, աւելի հարստացւեն դարձեալ չեն կարող օգտագործւեն միջուկային զէնք ստեղծելու համար:
«Associated Press» գործակալութիւնը նշում է, որ փաստաթղթերի «անակնկալ» հրապարակումը կարող էր պայմանաւորւած լինել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմամբ:
Յիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնների նախընտրական փուլում Թրամփը բազմիցս սուր քննադատութեան էր ենթարկել Իրանի միջուկային գործարքը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։