Հա

Քաղաքական

25/12/2016 - 13:40

Ռոհանին ու Պուտինը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ տարածաշրջանային համագործակցութեան, Սիրիայում տիրող իրավիճակի եւ միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարի թեմաներ:

«ԱԼԻՔ» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ տարածաշրջանային համագործակցութեան, Սիրիայում տիրող իրավիճակի եւ միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարի թեմաներ:
Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ սա վերջին մէկ ամսւայ ընթացքում երկու գործընկերների միջեւ կայացած երրորդ հեռախօսազրոյցն է:
Ռոհանին ու Պուտինն ընդգծել են, որ գրոհայիններից Հալէպի ազատագրմանն ուղղւած համատեղ ջանքերով իրականացւած արշաւի յաջող աւարտը կարեւոր քայլ է հանդիսանում Սիրիայում միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարում ամբողջական յաղթանակ տանելու ճանապարհին:
Երկու գործընկերները պայմանաւորւել են շարունակել սերտ համագործակցութիւնը սիրիական ճգնաժամի քաղաքական կարգաւորմանն աջակցելու հարցում: Նրանք մասնաւորապէս, կարեւորել են Աստանայում հակամարտող կողմերի միջեւ բանակցութիւնների անցկացումը՝ յստակ պայմանաւորւածութիւններ ձեռք բերելու նպատակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։