Հա

Քաղաքական

26/12/2016

Սեւ ծովում կործանւել է ռուսական «TU-154»-ը

Սեւ ծովում, երէկ՝ դեկտ. 25-ին կործանւել է Սիրիա ուղեւորւող ռուսական «TU-154»-ը:
Ինքնաթիռում գտնւած 92 ուղեւորի թւում կան հայազգի ուղեւորներ՝ Գորգիեան Յովհաննէս Պետրոսի եւ Վահանով. Ա. Ի:
ՌԴ-ի Պաշտպանութեան նախարարութեան կործանւած ինքնաթիռում են եղել Ալեքսանդրովի անւան համոյթի 68 երաժիշտներ, լրատւամիջոցների 9 ներկայացուցիչներ, 6 ուղեկցորդներ եւ անձնակազմի 8 անդամներ:

Ինքնաթիռում եղել է 92 ուղեւոր


«yerkir.am» - Սեւ ծովում, երէկ՝ դեկտ. 25-ին կործանւել է Սիրիա ուղեւորւող ռուսական «TU-154»-ը:
Ինքնաթիռում գտնւած 92 ուղեւորի թւում կան հայազգի ուղեւորներ՝ Գորգիեան Յովհաննէս Պետրոսի եւ Վահանով. Ա. Ի:
ՌԴ-ի Պաշտպանութեան նախարարութեան կործանւած ինքնաթիռում են եղել Ալեքսանդրովի անւան համոյթի 68 երաժիշտներ, լրատւամիջոցների 9 ներկայացուցիչներ, 6 ուղեկցորդներ եւ անձնակազմի 8 անդամներ:
Ռուսական աղբիւրների փոխանցմամբ՝ վթարի ահաբեկչական վարկածը գրեթէ բացառւած է:
Ինչպէս նշում է «interfax.ru»-ն, այս մասին յայտնել է ՌԴ-ի ուժային կառոյցներում եղած քաջատեղեակ աղբիւրը:
«Ինքնաթիռը դուրս է եկել «Չկալովսկի» օդանաւակայանից, որն իրենից ներկայացնում է ռազմական նշանակութեան լաւ հսկւող օբիեկտ: Անհնար է այնտեղ ներթափանցել օդանաւում պայթուցիկ տեղադրելու նպատակով: Ինչ վերաբերում է Սոչիի օդանաւակայանին, ապա այն երկակի նշանակութիւն ունի եւ հսկւում է ուժեղացւած ռեժիմով: Կողմնակի անձնանց ներթափանցումն ու չթոյլատրւած իրերի ներս բերումը բացառւած է»,- նշել է աղբիւրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։