ԱՄՆ-ի Տեխաս նահանգը ներկայացնող սենատոր Թեդ Կրուզը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում հակաիսրայէլական բանաձեւի ընդունումից յետոյ առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի ֆինանսաւորումը:
«Ոչ մի ամերիկեան ֆինանսաւորում ՄԱԿ-ի համար, քանի դեռ որոշումը չի վերանայւել»,- սենատորը վստահեցրել է Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուին:
«tert.am» - ԱՄՆ-ի Տեխաս նահանգը ներկայացնող սենատոր Թեդ Կրուզը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում հակաիսրայէլական բանաձեւի ընդունումից յետոյ առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի ֆինանսաւորումը:
«Ոչ մի ամերիկեան ֆինանսաւորում ՄԱԿ-ի համար, քանի դեռ որոշումը չի վերանայւել»,- սենատորը վստահեցրել է Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուին:
Կրուզը նշել է նաեւ, որ սենատոր Լինդսի Գրեհեմը եւ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը միասին աշխատելու են «ՄԱԿ-ի ամերիկեան ֆինանսաւորումը զգալիօրէն կրճատելու կամ ընդհանրապէս վերացնելու ուղղութեամբ, ինչպէս նաեւ լրջօրէն կը վերանայեն ֆինանսական աջակցութեան հարցը այն երկրներին, որոնք կողմ են քւէարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւին»:
Յիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 15 անդամներից 14-ը կողմ են քւէարկել բանաձեւի ընդունմանը, որով կոչ է արւում Իսրայէլին դադարեցնել բնակավայրերի կառուցումը պաղեստինեան տարածքներում: