Հա

Քաղաքական

27/12/2016 - 10:50

Վիգէն Յակոբեան.- «Քաղաքական բոլոր ընդդիմադիր ուժերի միաւորման եւ մէկ ցուցակում ընդգրկւելու հաւանականութիւնը ռոմանտիզմ է»

Կատարեալ կը լինէր, եթէ Հայաստանի ընդդիմադիր ուժերը միաւորւէին՝ խորհրդարանական ընտրութիւններից առաջ, որպէսզի ձեւաւորւէր երկու բեւեռ եւ ընտրութիւնն ընթանար սեւի ու սպիտակի միջեւ, բայց կառավարման նոր մոդելը թելադրում է խաղի այլ կանոններ:
«tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց քաղաքագէտ Վիգէն Յակոբեանը:

Կատարեալ կը լինէր, եթէ Հայաստանի ընդդիմադիր ուժերը միաւորւէին՝ խորհրդարանական ընտրութիւններից առաջ, որպէսզի ձեւաւորւէր երկու բեւեռ եւ ընտրութիւնն ընթանար սեւի ու սպիտակի միջեւ, բայց կառավարման նոր մոդելը թելադրում է խաղի այլ կանոններ:
«tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց քաղաքագէտ Վիգէն Յակոբեանը:
Ըստ նրա՝ ընդդիմութեան միաւորումը հնարաւոր է նախագահական կառավարման համակարգի պարագայում, երբ առաջադրւում է մէկ թեկնածու, լիդեր, որը մրցունակ կը լինի իշխանութեան թեւի առաջնորդի հետ:
«Խորհրդարանական կառավարման մոդելը ենթադրում է քաղաքական բազմաթիւ ուժերի մրցակցութիւն, երբ ամէն մէկն իր տոկոսն է ստանում՝ իր էլեկտորատի շնորհիւ: Խորհրդարան անցած ընդդիմադիրները կարող են միաւորւել խորհրդարանում, բայց ոչ դրանից առաջ, որովհետեւ աշխարհաքաղաքական վեկտորի, տնտեսութեան զարգացման եւ մի շարք հարցերի վերաբերեալ նախասիրութիւնները տարբեր են»,- մանրամասնեց Վիգէն Յակոբեանը:
Քաղաքագէտը նկատեց, որ ընդդիմութիւնն իշխանութիւնից տարբերւում է իր աշխարհաքաղաքական կողմնորոշմամբ, հիմնականում՝ եւրոպամէտ է, ինչի վառ արդիւնքը Նիկոլ Փաշինեան-Էդմոն Մարուքեան-Արամ Սարգսեան եռեակի համագործակցութիւնն ու Խաչատուր Քոքոբելեանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցութեան ցուցակն է:
«Բնական պրոցես կը լինի, որ իւրաքանչիւրն իր գաղափարախօսութիւնից յետոյ իր նմանի հետ համախմբւի: Ռուսամէտը եւրոպամէտի հետ համախմբւել չի կարող: Միայն հակաիշխանական լինելը հիմա բաւարար չէ, ինչը նախագահականի ժամանակ գործում էր: ԲՀԿ-ի ընտրազանգւածը «Ժառանգութեան»-ը կամ «Ազատ դեմոկրատներին» ձայն չի տայ:
Մէկ ցուցակում ընդգրկւելը, քաղաքական բոլոր ընդդիմադիր ուժերի միաւորման հաւանականութիւնը ռոմանտիզմ է: Թող ամէն մէկը անցողիկ շեմը յաղթահարի, խորհրդարանում համախմբւեն, այնտեղ միասնական գործեն»,- ընդգծեց Վիգէն Յակոբեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։