Հա

Քաղաքական

27/12/2016

Լուսինէ Ներսիսեանը հերքել է ադրբեջանական կեղծ լուրերն իր մասին

Ադրբեջանական լրատւամիջոցները դեկտեմբերի 15-ին տեղեկութիւն են տարածել, թէ արցախցի գրող, հրապարակախօս եւ քաղաքացիական ակտիւիստ Լուսինէ Ներսիսեանը միացել է Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսեանի նախաձեռնած «խաղաղութեան պլատֆորմ» կոչւող նախաձեռնութեանը:

«yerkir.am» - Ադրբեջանական լրատւամիջոցները դեկտեմբերի 15-ին տեղեկութիւն են տարածել, թէ արցախցի գրող, հրապարակախօս եւ քաղաքացիական ակտիւիստ Լուսինէ Ներսիսեանը միացել է Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսեանի նախաձեռնած «խաղաղութեան պլատֆորմ» կոչւող նախաձեռնութեանը:
Լուսինէ Ներսիսեանը «ֆէյսբուք»-եան իր էջում անդրադարձել է լուրերին՝ գրելով. «Յարգելիներս ինչ տեսել էք սոցիալական կայքերում, իմ ու Վահան տականքի կարճատեւ տեսանիւթերը եւ հարցազրոյցը, որը թարգմանւել է այդ սրիկայի կողմից՝ ռուսական տարբերակով, այնինչ ես նրա հետ գրւել եմ հայերէնով, ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆԸ...
Խօսակցութիւնները իբր իմ ձերբակալութեան վերաբերեալ.... վստահեցնում եմ բոլորիդ, որ դրանք կեղծ լուրեր են, ու ես գտնւում եմ իմ գիւղում, մեր տանը, ու մտահոգւած եմ այս ամենի համար:
Ինձ ճանաչողները, ինձ գիտեն որպէս հայրենասէր աղջիկ եւ վստահեցնում եմ, որ այդպէս էլ կայ եւ դա ապացուցելու համար պատրաստ եմ հանդէս գալ հանրութեան առաջ, այդ բոլոր կեղծ լուրերը հերքելու նպատակով»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։