Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2016 11:30

Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան ընթացքում հայերին փրկած մահմեդականների մասին պատմող նոր գիրք է հրատարակւել

Ստամբուլում լոյս է տեսել գրող, հրապարակախօս Բուրչին Գերչէքի՝ Հայոց Ցեղասպանութեան տարիներին պետական քաղաքականութեան դէմ դուրս եկած եւ հայերին փրկած թուրքերի եւ քրդերի մասին պատմող գիրքը, որը կոչւում է «Հոսանքին հակառակ»:
«CNN Turk»-ի թուրք սիւնակագիր Սերդար Քորուջուն, յատուկ անդրադարձ կատարելով հետաքրքիր այս աշխատութեանը, իր յօդւածում օգտագործում է «ցեղասպանութիւն» բառը:

«tert.am» - Ստամբուլում լոյս է տեսել գրող, հրապարակախօս Բուրչին Գերչէքի՝ Հայոց Ցեղասպանութեան տարիներին պետական քաղաքականութեան դէմ դուրս եկած եւ հայերին փրկած թուրքերի եւ քրդերի մասին պատմող գիրքը, որը կոչւում է «Հոսանքին հակառակ»:
«CNN Turk»-ի թուրք սիւնակագիր Սերդար Քորուջուն, յատուկ անդրադարձ կատարելով հետաքրքիր այս աշխատութեանը, իր յօդւածում օգտագործում է «ցեղասպանութիւն» բառը:
Ըստ սիւնակագրի՝ գիրքը հնարաւորութիւն է տալիս 1915-ի մասին ուսումնասիրութիւններ կատարողներին ծանօթանալ խնդրի վերաբերեալ, թերեւս, ամենաքիչ քննարկւած թեմային՝ պետութեան հրամաններին դէմ դուրս եկածների պատմութիւններին:
Քորուջուն շեշտել է, որ թեման իսկապէս արժանի է ուշադրութեան, քանի որ այդ տարիներին հայերին պաշտպանող մահմեդականները փաստացի վտանգի տակ էին դնում նաեւ իրենց սեփական կեանքը:
Սակայն, ինչպէս իրաւացիօրէն նշում է թուրք սիւնակագիրը, անհնար է չփաստել, որ հայ որբերին ու կանանց փրկող մահմեդականների մեծ մասը ունեցել է իր շահադիտական նպատակները, իսկ իրական օգնողներին Սերդար Քորուջուն համեմատում է «ովկիանոսի մէջ կաթիլի» հետ:
Օրինակ՝ Արեւմտեան Հայաստանի տարածքում հայ երեխաներին եւ կանանց պաշտպանութեան տակ առնող քրդական աշիրէթների մեծ մասը հետագայում բռնի ամուսնացրել եւ կրօնափոխ է արել հայ մանկահասակ աղջիկներին ու կանանց եւ որպէս ստրուկ աշխատեցրել հայ տղայ որբերին: Քիչ չեն որդեգրման միջոցով հայ երեխաների ընտանիքների ունեցւածքին տիրանալու պատմութիւնները, որոնց նոյնպէս կարելի է հանդիպել Գերչէքի գրքում:
Սիւնակագիրն ընգծում է, որ ներկայում քրդերի կողմից ակտիւօրէն քարոզւող «քրդերը ցեղասպանութեան տարիներին օգտագործւել են պետութեան կողմից, մեծ մասն էլ օգնել ու փրկել է հայերին» թէզը նոյնպէս մնում է ստւերում հէնց հայ որբերի շահագործման մասին նմանատիպ պատմութիւններով:
Բուրչին Գերչէքը գրքում անդրադարձել է հայերին փրկած բազմաթիւ թուրքերի, չերքեզների, ալբանացիների, քրդերի եւ արաբների պատմութիւններին: Աշխատութիւնից կարելի է ենթադրել, որ հայերի՝ հարեւան այլադաւանների կողմից փրկութեան դէպքերը ամենաշատը կապւած են Դերսիմի շրջանի հետ, որտեղ հայ քրիստոնեաների կողքին բնակւում էին ալեւի զազաները: Հեղինակը նաեւ փնտրել եւ զրուցել է հայերի փրկութեանը նպաստած անձանց ներկայ սերունդների հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։