Հա

Քաղաքական

27/12/2016

Իրանագէտ.- «Իրանը ցանկանում է անդամակցել ԵԱՏՄ-ին. Ադրբեջանի հետ լարւած է, այնպէս որ Հայաստանը կընտրւի որպէս տարանցիկ երկիր»

Վերջին երկու տարիներին Ռուսաստանի եւ Իրանի յարաբերութիւնները հասել են զարգացման աննախադէպ մակարդակի, եւ յոյս կայ, որ 2017 թւականին կը ստորագրւի Թեհրանի եւ Եւրասիական տնտեսական միութեան համագործակցութեան վերաբերեալ համաձայնագիր: Այս մասին ասել էր Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային:

Վերջին երկու տարիներին Ռուսաստանի եւ Իրանի յարաբերութիւնները հասել են զարգացման աննախադէպ մակարդակի, եւ յոյս կայ, որ 2017 թւականին կը ստորագրւի Թեհրանի եւ Եւրասիական տնտեսական միութեան համագործակցութեան վերաբերեալ համաձայնագիր: Այս մասին ասել էր Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային:
Իրանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցութեան, առեւտրային յարաբերութիւնների եւ այդ համատեքստում Հայաստանի շահի մասին «tert.am»-ը զրուցեց իրանագէտ Արտեօմ Տօնոյեանի հետ:

 

- Պարոն Տօնոյեան, Ռուսաստանում Իրանի դեսպանը խօսում է Իրանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցութեան հնարաւորութեան մասին: Սա իրատեսակա՞ն է:
- Ակնյայտ է, որ Իրանը ցանկանում է սերտ համագործակցութեան մէջ մտնել ԵԱՏՄ-ի հետ: Սա պայմանաւորւած է Իրանի տարածաշրջանային շահերով: Բացի դրանից՝ միջուկային համաձայնութեան խնդիրը վերջնական լուծում չի գտել նոր զարգացումներ են տեղի ունենում ԱՄՆ-ում Թրամփի ընտրւելուց յետոյ: ԵԱՏՄ-ին անդամակցումը կարելի է տեսնել այս համատեքստում:


- Նշում էք տարածաշրջանային շահի մասին, ո՞րն է այդ շահը՝ հաշւի առնելով, որ Իրանի հարեւան երկրներից միայն Հայաստանն է ԵԱՏՄ-ի անդամ երկիր: Միւս հարեւան երկրների հետ առեւտրային յարաբերութիւններում խոչընդոտներ չե՞ն առաջանայ:
- Եթէ տարածաշրջան ենք համարում այս դէպքում միայն Անդրկովկասը, ապա պէտք է դիտարկել, որ միւս կողմից Իրանն ունի սահմաններ հիւսիսային մասում, որոնք եւս սերտ յարաբերութիւններ ունեն ԵԱՏՄ-ի հետ:


- Իրանին որքանո՞վ է ձեռնտու Ռուսաստանի հետ առեւտրային համագործակցութիւնը, ի՞նչ կը տայ իրանական շուկան Ռուսաստանին, կամ՝ հակառակը:
- Պատժամիջոցների չեղարկումը շատ պայմանական է, քանի որ պատժամիջոցները չեղարկւել են պայմանագրերով, որոնք, ըստ էութեան, չեն իրականանում, կամ իրականանում են միայն մասնակի: Օրինակ՝ մի կողմից Իրանին հնարաւորութիւն է տրւած մտնել նաւթի համաշխարհային շուկայ, միւս կողմից՝ Իրանը լուրջ խնդիր ունի բանկային համակարգի հետ: Պատժամիջոցների այն հատւածը, որը վերաբերում է բանկային փոխանցումներին, մնում է այնպէս, ինչպէս կար նախկինում: Նոյն Իրանում դեռեւս քննարկումների առարկայ է պատժամիջոցների խնդիրը:


- Հայաստանը սահմանակից է Իրանին, ի՞նչ կը շահի այն դէպքում, երբ Իրանը ստորագրի ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիրը:
- Հայաստանը՝ որպէս տարանցիկ երկիր՝ Իրանից Ռուսաստան եւ հակառակը, կը շահի: Այնպէս չէ, որ Իրանն ու Ռուսաստանն իրար առաջարկելու շատ ապրանքատեսակներ ունեն, սակայն, ամէն դէպքում, ինչ առեւտուր էլ տեղի ունենայ, յատկապէս ծովամթերքի շուկայում, կարող է փոխադրւել Հայաստանի տարածքով:


- Այլընտրանքային տարբերակ էլ կայ՝ Ադրբեջանը:
- Հաշւի առնելով Ադրբեջանի հետ Իրանի լարւած յարաբերութիւնները, ապա հաւանական է, որ Իրանը որպէս տարանցիկ ճանապարհ ընտրի Հայաստանը:


- Պարոն Տօնոյեան, Իրանի ցանկութեամբ եւ ԱՄՆ-ի ֆինանսաւորմամբ Վրաստանում՝ Անակլիայում, 100 տոննա թողունակութեան նաւահանգիստ կայ: Այսինքն՝ Իրանը ԵԱՏՄ-ի անդամակցութեան մասին է խօսում, եւ բացի դրանից՝ նաւահանգիստ է կառուցւում Վրաստանում, ի՞նչ նպատակներ է հետապնդում Իրանը:
- Իրանի տնտեսական քաղաքականութիւնը կարելի է անւանել անդամակցային, այսինքն՝ անդամակցել այն նախագծերին, որոնք իրականացւում են տարածաշրջանային մակարդակով: Ռոհանիի նախագահութեան տարիներին Իրանը չի գնում առճակատման, այլ ընտրում է համագործակցութեան ուղին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։