Հա

Քաղաքական

27/12/2016 - 12:00

Ալեքսանդր Մարգարով.- «Իրանի նախագահի այցը տնտեսական զարգացման լաւ հեռանկարներ է մատնանշում»

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան խօսում է այն մասին, որ երկու երկրների միջեւ կան բարձր մակարդակի յարաբերութիւններ, որոնք արտացոլում են գտնում տարբեր ոլորտներում. «tert.am»-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Ալեքսանդր Մարգարովը:
Ըստ նրա՝ եթէ քաղաքական համագործակցութիւնը մշտապէս բարձր նիշի վրայ է եղել, ապա այս հանդիպումը տնտեսական զարգացման լաւ հեռանկարներ է մատնանշում:

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան խօսում է այն մասին, որ երկու երկրների միջեւ կան բարձր մակարդակի յարաբերութիւններ, որոնք արտացոլում են գտնում տարբեր ոլորտներում. «tert.am»-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Ալեքսանդր Մարգարովը:
Ըստ նրա՝ եթէ քաղաքական համագործակցութիւնը մշտապէս բարձր նիշի վրայ է եղել, ապա այս հանդիպումը տնտեսական զարգացման լաւ հեռանկարներ է մատնանշում:
«Նոյն ղարաբաղեան կոնֆլիկտի վերաբերեալ երկու երկրների մօտեցումները համընկնում են, խօսքը վերաբերում է նրան, որ իրանական կողմը համաձայն է այն դրոյթի հետ, որ խնդիրը չունի ռազմական լուծում եւ միայն խաղաղ ճանապարհով է հնարաւոր հասնել կարգաւորմանը»,- ասաց նա:
Ըստ նրա՝ տնտեսական մասով երկու երկրներն էլ գիտակցում են տնտեսական համագործակցութեան եւ ներուժը եւ կիրառւող էլեմենտները:
«Կարեւոր նախագծերի շարունակութեան մասին կարծես արդէն կարող ենք խօսել: Եթէ ուշադրութիւն դարձնենք, որ այն ինչի մասին երկար ժամանակ խօսւում էր, ներդրումային նախագիծը՝ երկաթգծի կառուցման հարցը նորից օրակարգ է վերադառնում, նախարարութեան կայքում առկայ է որպէս ներդրումային նախագիծ»,- ասաց նա:
Բացի այդ ըստ նրա՝ կայ էներգակիրների կամուրջի կառուցում, Իրանից դէպի ՀՀ եւ շարունակական: «Այսինքն՝ ներուժը համագործակցութեան համար կայ, քաղաքական կամքը տեսնում ենք, որ եւս առկայ է, կարեւոր է այն, որ այս նախագծերը դառնան իրականութիւն»,- ասաց նա:
Իսկ թէ ինչն է ի վերջոյ խոչընդոտում երկու երկրներին կարեւոր այս նախագծերը կեանքի կոչելու համար, արդեօք Ռուսաստանի գործօնը նշանակութիւն ունի, Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ Հայաստանն անկախ պետութիւն է եւ որոշումները, որ կապւած են երկկողմանի յարաբերութիւնների հետ, Երեւանն իրականացնում է ինքնուրոյն:
«Բայց ՌԴ-ի ազդեցութիւնը պայմանաւորւած է նրանով, որ կոնկրետ էներգետիկայի ոլորտում ենթակառուցւածքների մի մասը, որը գտնւում է ՀՀ-ում, պատկանելութեան հետ ասոցացւում է Ռուսաստանի հետ: Խօսքը ոչ թէ նրա մասին է, թէ ով է որոշում, այլ նրա, թէ ենթակառուցւածքային պատկանելութիւնն ումն է»,- ասաց նա:
Ըստ քաղաքագէտի՝ առայժմ բանակցային գործընթացը ՀՀ-ի հետ շարունակւում է: «ՀՀ-ն փորձում է իր համար գտնել այն յարմարաւէտ լուծումը, որն օգտաւէտ է լինելու ոչ միայն Հայաստանի համար, այլ նաեւ այն գործընկերների համար, որոնք տարածաշրջանում կը ներգրաւեն հետեւեալ նախագծերի մէջ»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։