Հա

Քաղաքական

27/12/2016

Մոսկւայի երեք կայարանից ռումբի մասին ահազանգի պատճառով մօտ 3 հազար մարդ է տարհանւել

Պայթուցիկ սարքերի մասին անանուն հաղորդագրութիւններից յետոյ, Մոսկւայի Կազանի, Եարոսլաւսկի եւ Լենինգրադսկի կայարաններից մօտ երեք հազար մարդ է տարհանւել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին յայտնել է Մոսկւայի արտակարգ իրավիճակների ծառայութիւների աղբիւրը:

«tert.am» - Պայթուցիկ սարքերի մասին անանուն հաղորդագրութիւններից յետոյ, Մոսկւայի Կազանի, Եարոսլաւսկի եւ Լենինգրադսկի կայարաններից մօտ երեք հազար մարդ է տարհանւել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին յայտնել է Մոսկւայի արտակարգ իրավիճակների ծառայութիւների աղբիւրը:
«Կազանսկի եւ Լենինգրադսկի կայարաններից տարհանւել է համարեա 2 հազար մարդ, իսկ Եարոսլաւսկի կայարանից՝ 750 մարդ»,- պատմել է գործակալութեան զրուցակիցը:
Նշւում է, որ կայարանների շէնքերը զննելու նպատակով դէպքի վայր են ժամանել կինոլոգ-մասնագէտները:
Գործակալութեան հաղորդմամբ՝ իրավիճակը չի ազդել գնացքների աշխատանքի վրայ, եւ ստուգումներն աւարտւել են:
Ինչպէս աւելի ուշ հաղորդել է իրաւապահ մարմինների աղբիւրը, ոստիկանութիւնը պայթուցիկ սարքեր չի յայտնաբերել, բոլոր կայարաններն աշխատում են բնականոն ռեժիմով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։