Հա

Քաղաքական

26/12/2016 - 12:40

ԱՆԴՐԱԴԱՐՁ - Թուրքական մամուլի անդրադարձը.- «Ադրբեջան-Իսրայէլ մերձեցմանը Իրանից «հրթիռային» պատասխան»

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարած այցին անդրադարձել են նաեւ թուրքական լրատւամիջոցները, որոնց հրապարակումները առաւելապէս տեղեկատւական բնոյթ են կրում:
Յիշեցնենք, որ վերջին շրջանում թուրքական ԶԼՄ-ներում բաւական մեծ թիւ են կազմում հակաիրանական շեշտադրումները, հակաիրանական ուղղւածութեան հրապարակումները, իսկ Հասան Ռոհանիի այցը տեղի ունեցաւ թուրք-իրանական լարւած յարաբերութիւնների ֆոնին:

«panorama.am» - Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարած այցին անդրադարձել են նաեւ թուրքական լրատւամիջոցները, որոնց հրապարակումները առաւելապէս տեղեկատւական բնոյթ են կրում:
Յիշեցնենք, որ վերջին շրջանում թուրքական ԶԼՄ-ներում բաւական մեծ թիւ են կազմում հակաիրանական շեշտադրումները, հակաիրանական ուղղւածութեան հրապարակումները, իսկ Հասան Ռոհանիի այցը տեղի ունեցաւ թուրք-իրանական լարւած յարաբերութիւնների ֆոնին:
«Yeni Akit» պարբերականը Իրանի նախագահի այցը որակել է որպէս անակնկալ եւ նշել, որ Հասան Ռոհանիին ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: ՀՀ նախագահ Սարգսեանը Հասան Ռոհանիին բնորոշել է որպէս «հայ ժողովրդի համար սպասւած հիւր, իսկ Ռոհանին էլ նշել է երկու ժողովուրդների մէկ մշակոյթի կրողները լինելու եւ երկու ժողովուրդների խաղաղ ու բարեկամական գոյակցութեան հանգամանքը:
Ռոհանին յայտարարել է, որ Հայաստանը բարեկամ երկիր է եւ յարաբերութիւններն էլ աւելի խորացնելու ցանկութիւն յայտնել:
«Milli Gazete» թերթը «Ադրբեջան-Իսրայէլ մերձեցմանը Իրանից «հրթիռային» պատասխան» վերտառութեամբ հրապարակման մէջ նշել է, որ Իրանը մերժել է Ադրբեջանին հեռահար հրթիռներ վաճառելու ադրբեջանական ղեկավարութեան պահանջը, ինչը պայմանաւորւած է Ադրբեջանի եւ սիոնիստական Իսրայէլի մերձեցման հանգամանքով:
Թերթը Իրանի նախագահի Հայաստան կատարած այցը որակել է որպէս «խորհրդանշական»՝ նշելով, որ «Իրանի նախագահի կողմից Ադրբեջանի հետ մշտական պատերազմի մէջ գտնւող Հայաստան այցը Իսրայէլի վարչապետի Բաքու կատարած այցից յետոյ խորհրդանշական ուղերձի իմաստ է կրում»:
«habersitesi.com» կայքը Հասան Ռոհանիի հայաստանեան այցին առնչւող հրապարակման մէջ ընդգծել է, որ Իրանը խթանում է Հայաստանի հետ յարաբերութիւնները՝ նշելով, որ երկկողմ մի շարք փաստաթղթեր են ստորագրւելու:
«haberler.com» կայքն էլ գրել է, որ Իրանի նախագահի Հայաստան կատարած այցի շրջանակում սպորտի, արտակարգ իրավիճակների, տուրիզմի եւ մաքսային ոլորտներում համագործակցութեան երկկողմ մի շարք փաստաթղթեր, ինչպէս նաեւ համատեղ հռչակագիր է ստորագրւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։