Հա

Քաղաքական

26/12/2016

ԱՆԴՐԱԴԱՐՁ - Թուրքական մամուլ.- «Սիրիական ճգնաժամի շուրջ Մոսկւայում տեղի ունեցած հանդիպումն ու ստորագրւած յայտարարագիրը Թուրքիայի պարտութիւնն է»

Սիրիական ճգնաժամի վերաբերեալ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների միջեւ Մոսկւայում տեղի ունեցած պատմական հանդիպումը վեց տարի շարունակ Ասադի իշխանութեան դէմ հանդէս եկող Թուրքիայի համար մեծագոյն անկում էր,- գրում է թուրքական «Cumhuriyet» պարբերականը:

«tert.am» - Սիրիական ճգնաժամի վերաբերեալ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների միջեւ Մոսկւայում տեղի ունեցած պատմական հանդիպումը վեց տարի շարունակ Ասադի իշխանութեան դէմ հանդէս եկող Թուրքիայի համար մեծագոյն անկում էր,- գրում է թուրքական «Cumhuriyet» պարբերականը:
Մոսկւայում տեղի ունեցած պատմական հանդիպման ժամանակ կողմերն ընդհանուր յայտարարագիր են ստորագրել, որով պարտաւորւում են յարգել Սիրիայի Արաբական Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը, կարեւորութիւն են տալիս Սիրիայում մարդասիրական օգնութեան անխոչընդոտ հասցման եւ խաղաղ բնակիչների ազատ ու ապահով տեղաշարժին նպաստող պայմանների ստեղծմանը, ինչպէս նաեւ դրական գնահատում Հալէպի արեւելեան շրջաններից ընդդիմադիր գրոհայինների եւ Հալէպից դուրս գալ ցանկացող խաղաղ բնակիչների տարհանման կազմակերպումն ու պատրաստակամութիւն յայտնում Ասադի իշխանութեան եւ ընդդիմադիրների միջեւ բանակցութիւններ սկսւելու դէպքում հանդէս գալ որպէս երաշխաւոր ուժեր:
Յիշեցնելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից Ասադի իշխանութիւնը տապալելու նպատակ ունենալու մասին աղմկայարոյց յայտարարութիւնները, պարբերականը նշում է, որ Մոսկւայում տեղի ունեցած հանդիպումը շրջադարձային է եւ Թուրքիան փաստացի այլեւս ստիպւած է եղել յետ կանգնել Սիրիայի հետ կապւած իր վաղեմի երազանքներից:
Ինչպէս իրաւացիօրէն նշում է ընդդիմադիր պարբերականը՝ այն, որ Թուրքիան ստիպւած է եղել ստորագրել այս յայտարարագրի տակ, խօսում է այն մասին, որ Թուրքիան փաստացի տանուլ է տւել Սիրիայի շուրջ խաղում:
Յիշեցնենք, որ «Cumhuriyet» թերթի խմբագրակազմի դէմ իրականացւած ոստիկանական գործողութեան ընթացքում ձերբակալւած եւ աւելի ուշ ազատ արձակւած յայտնի թուրք լրագրող, հրապարակախօս Այդըն Էնգինն իր վերջին յօդւածում յայտարարել է, որ Էրդողանը Սիրիայի հարցում «լիզել է իր թքածն» ու յաւելել՝ «Շատ էլ լաւ է եղել»:
Թուրքիայի նախագահը շաբաթներ առաջ յայտարարել էր, որ թուրքական ԶՈՒ-ն Սիրիայի հիւսիս է մտել Ասադի իշխանութիւնը տապալելու համար:
Աւելի ուշ Էրդողանն իր յայտարարութեան առնչութեամբ յետքայլ է արել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախօսազրոյցից անմիջապէս յետոյ:
Թուրքական յատուկ նշանակութեան ուժերն օգոստոսի 24-ի առաւօտեան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խօսքով՝ ԴԱէՇ ահաբեկչական խմբաւորման գրոհայիններից հիւսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողութեան շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաեւ «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբաւորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարւածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաեւ Սիրիայի հիւսիսում գործող քրդական ազգային խմբաւորումների դէմ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։