Հա

Քաղաքական

26/12/2016

Ադրբեջանի խաւիարային դիւանագիտութեան նոր բացայայտումներ

Կայունութեան եւրոպական նախաձեռնութիւնը (European Stability Initiative) հրապարակել է «Եւրոպական ճահիճ. Խաւիարային դիւանագիտութիւն» խորագիրը կրող հետաքննութեան երկրորդ մասը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, հետաքննութեան մէջ բացայայտւում են Ադրբեջանի իշխանութիւնների կողմից կազմակերպւած կոռուպցիոն սխեմաները, որոնց մէջ ներքաշւած են եղել տասնեակ բարձրաստիճան եւրոպացի պաշտօնեաներ:

Ներգրաււած է նաեւ Ագրամունտը


«168.am» - Կայունութեան եւրոպական նախաձեռնութիւնը (European Stability Initiative) հրապարակել է «Եւրոպական ճահիճ. Խաւիարային դիւանագիտութիւն» խորագիրը կրող հետաքննութեան երկրորդ մասը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, հետաքննութեան մէջ բացայայտւում են Ադրբեջանի իշխանութիւնների կողմից կազմակերպւած կոռուպցիոն սխեմաները, որոնց մէջ ներքաշւած են եղել տասնեակ բարձրաստիճան եւրոպացի պաշտօնեաներ:
Ադրբեջանական շահերը սպասարկող անձանց թւում է ԵԽԽՎ-ում իտալացի խորհրդարանական Լուկա Վոլոնտէն, ով Իտալիայի դատախազութեան կողմից պատասխանատւութեան է ենթարկւել:
Համաձայնելով աջակցել հետաքննութեանը՝ Վոլոնտէն բացայայտել է շատ եւրոպացի քաղաքական գործիչների անուններ, ովքեր գումար են ստացել Ադրբեջանից: Հետաքննութիւնը հետքերը տանում է նաեւ ԵԽԽՎ-ում ներկայում նախագահող Պեդրօ Ագրամունտի մօտ:
Անձամբ Վոլոնտէն շուրջ 3 միլիոն եւրօ է ստացել Ադրբեջանից լաբբիստական ծառայութիւնների համար: Ստացւած միջոցների մի մասը նա փոխանցել է այլ պատգամաւորների: Դրանց շնորհիւ պատգամաւորները Եւրոխորհրդում դէմ են քւէարկել Ադրբեջանում մարդու իրաւունքների խախտումները դատապարտող բանաձեւերին ու առաջարկներին:
20 էջանոց զեկոյցում ներկայացւած են այն ադրբեջանցի խորհրդարանականները, ովքեր ներգրաււած են եղել կեղտոտ խաղերի մէջ եւ կարող են Եւրոպայում պատասխանատւութեան ենթարկւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։