Հա

Քաղաքական

26/12/2016 - 11:50

Մինսկը Բաքւի պահանջով ցանկանում է Բաքու արտայանձնել Ղարաբաղ այցելութեան համար ձերբակալւած յայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին

Մինսկում Ադրբեջանի պահանջով կալանաւորւած յայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը տեղափոխւել է ժամանակաւոր մեկուսարան: Այս մասին ասւում է բլոգերի կնոջ՝ Եկատերինա Կոպիլովայի յայտարարութեան մէջ, որը հրապարակել են մի շարք ԶԼՄ-ներ: Այս մասին յայտնում է «newsru.co.il» գործակալութիւնը:

«168.am» - Մինսկում Ադրբեջանի պահանջով կալանաւորւած յայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը տեղափոխւել է ժամանակաւոր մեկուսարան: Այս մասին ասւում է բլոգերի կնոջ՝ Եկատերինա Կոպիլովայի յայտարարութեան մէջ, որը հրապարակել են մի շարք ԶԼՄ-ներ: Այս մասին յայտնում է «newsru.co.il» գործակալութիւնը:
Նրա ասութեամբ՝ Ալեքսանդր Լապշինը ձերբակալւել է դեկտեմբերի 15-ին Մինսկում ու տեղափոխւել է Պերվոմայսկի շրջանի ոստիկանական բաժանմունք: Լապշինի նկատմամբ միջպետական հետախուզում էր յայտարարել Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ այցելութեան համար:
Ալեքսանդրը ձերբակալութեան պահից ի վեր գտնւում է Պերվոմայսկի շրջանի ոստիկանական բաժանմունքում: Դեկտեմբերի 16-ին Մինսկի Պերվոմայսկի շրջանի դատախազի տեղակալը որոշում էր կայացրել նրան կալանաւորել, մինչեւ լուծւի նրա արտայանձնման հարցն Ադրբեջան: Ներկայում Լապշինը գտնւում է Մինսկի No1 քննչական մեկուսարանում:
Ադրբեջանական լրատւամիջոցների հաղորդմամբ՝ Ռուսաստանի եւ Ուկրայինայի քաղաքացի հանդիսացող Լապշինը 2011 թ. ապրիլին եւ 2012 թւականի հոկտեմբերին այցելել է Լեռնային Ղարաբաղ «անօրինական ռեժիմի՝ միջազգային մակարդակով քարոզչութեան նպատակով»:
Ադրբեջանի գլխաւոր դատախազութեան հաղորդագրութեան համաձայն՝ բլոգերը «խախտել է Ադրբեջանի պետական սահմանի եւ անձնագրերի մասին օրէնքները»:
Բլոգերի նկատմամբ Ադրբեջանում մի քանի քրէական գործ է յարուցւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։