Հա

Քաղաքական

05/01/2017 - 12:10

Աւելի քան 20 ընկերութիւններ կը մասնակցեն Իրանի նաւթագազային ոլորտի մրցոյթներին

Արտասահմանեան աւելի քան 20 ընկերութիւնների թոյլատրւել է մասնակցելու երկրի նաւթագազային ոլորտի նախագծերի մրցոյթին: 
Այս մասին տեղեկացնում են լրատւամիջոցները՝ վկայակոչելով Ազգային նաւթային ընկերութեան պաշտօնական յայտարարութիւնները:

«ԱԼԻՔ» - Արտասահմանեան աւելի քան 20 ընկերութիւնների թոյլատրւել է մասնակցելու երկրի նաւթագազային ոլորտի նախագծերի մրցոյթին: 
Այս մասին տեղեկացնում են լրատւամիջոցները՝ վկայակոչելով Ազգային նաւթային ընկերութեան պաշտօնական յայտարարութիւնները:
Թոյլտւութիւն ստացած ընկերութիւնների շարքում են ֆրանսիական «Total»-ը, անգլո-հոլանդական «Shell»-ը, իտալական «Eni»-ին, ռուսական «Gazprom»-ը, մալայզիական «Petronas»-ը, Չինաստանի ազգային նաւթագազային ընկերակցութիւնը եւ այլ ընկերութիւններ:
Ինչպէս նշւած է պաշտօնական յայտարարութիւնում՝ պայմանագրերն այսուհետեւ կնքւելու են նոր ձեւաչափով: Համատեղ ձեռնարկութիւնն աշխատելու է արտադրանքի բաշխման պայմանով:
Հրապարակւած ցուցակում ուշագրաւ է բրիտանական նաւթային գրանտի՝ «British Petroleum»-ի բացակայութիւնը: Փորձագէտները «BP»-ի բացակայութիւնը պայմանաւորել են ԱՄՆ-ի նախագահի պաշտօնում Դոնալդ Թրամփի ընտրութեան հանգամանքով: Նրանց կարծիքով՝ բրիտանական ընկերութիւնը մրցոյթին մասնակցութեան յայտ չի ներկայացրել ապագայ հնարաւոր անախորժութիւններից խուսափելու նպատակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։