Հա

Քաղաքական

07/01/2017

Ամերիկացի կոնգրեսականները մտադիր են հասնել Ռուսաստանի եւ Պուտինի դէմ պատժամիջոցների խստացման

Վրաստան ժամանած ամերիկացի սենատորները յայտարարել են, որ Կոնգրեսում կը հասնեն Ռուսաստանի եւ Վլադիմիր Պուտինի դէմ պատժամիջոցների խստացման: Ջան Մաքքէյնը, Լինդսի Գրեմը եւ Էմի Քլոբուշարը օրերս պաշտօնական այցով Վրաստան էին ժամանել: Իրենց այցը մեկնաբանելիս Մաքքէյնը Վրաստանը Ամերիկայի բարեկամ եւ դաշնակից է անւանել, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

«news.am» - Վրաստան ժամանած ամերիկացի սենատորները յայտարարել են, որ Կոնգրեսում կը հասնեն Ռուսաստանի եւ Վլադիմիր Պուտինի դէմ պատժամիջոցների խստացման: Ջան Մաքքէյնը, Լինդսի Գրեմը եւ Էմի Քլոբուշարը օրերս պաշտօնական այցով Վրաստան էին ժամանել: Իրենց այցը մեկնաբանելիս Մաքքէյնը Վրաստանը Ամերիկայի բարեկամ եւ դաշնակից է անւանել, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Լրագրողների հետ զրոյցում Մաքքէյնը յայտնել է, որ «իր գործընկերներին կոչ կանի ԱՄՆ-ի վրայ հաքերային յարձակումների պատճառով Ռուսաստանի դէմ էլ աւելի խիստ եւ նշանակալից պատժամիջոցներ սահմանել»: Մաքքէյնի ասութեամբ՝ «ծանրակշիռ ապացոյցներ կան», որ հէնց ռուսաստանցի հաքերներն են կոտրել Դեմոկրատական կուսակցութեան Ազգային կոմիտէի էլեկտրոնային փոստը:
Սենատոր Լինդսի Գրեմը նոյնպէս յայտարարել է, որ «Պուտինին նեղելու ժամանակն է», եւ յոյս է յայտնել, որ «2017-ը կը դառնայ յարձակման տարի»: Նա ընդգծել է. «Ժամանակն է, որ նոր պատժամիջոցները ծանր հարւած հասցնեն Պուտինին, նաեւ ռուսական էներգետիկ եւ բանկային հատւածին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։