Հա

Քաղաքական

07/01/2017 - 11:40

Ստոլտենբերգը կոչ է արել Ռուսաստանին ԴԱԷՇ-ի հետ չհամեմատել

ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Ռուսաստանին չհամեմատել ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման հետ: Այս մասին նա յայտարարել է «Bild»-ի հետ հարցազրոյցում:
«Դաշինքի գործընկերներին Ռուսաստանից անմիջական սպառնալիք չի բխում: Ռուսաստանը եղել է եւ մնում է մեր հարեւանը: Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ երկխօսութեան պահպանումը կարեւոր է»,- ասել է գլխաւոր քարտուղարը:

«news.am» - ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Ռուսաստանին չհամեմատել ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման հետ: Այս մասին նա յայտարարել է «Bild»-ի հետ հարցազրոյցում:
«Դաշինքի գործընկերներին Ռուսաստանից անմիջական սպառնալիք չի բխում: Ռուսաստանը եղել է եւ մնում է մեր հարեւանը: Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ երկխօսութեան պահպանումը կարեւոր է»,- ասել է գլխաւոր քարտուղարը:
Ինչ վերաբերում է ԴԱԷՇ-ին, ապա իրավիճակը միանգամայն տարբեր է: «Հէնց ԴԱԷՇ-ն է մեղաւոր Հիւսիսատլանտեան դաշինքի անդամ երկրների մայրաքաղաքներում իրագործւած բազմաթիւ ահաբեկչութիւնների համար: Արդիւնքում մենք ստիպւած ենք ահաբեկչութեան սպառնալիքի ուղեկցութեամբ ապրել, այդ թւում՝ 2017 թւականին: Ուստի մեր նպատակն է ԴԱԷՇ-ի ոչնչացումը»,- ասել է նա:
Նա դէմ է հանդէս եկել Սիրիայում ներկայ իրավիճակում ՆԱՏՕ-ի զինւած միջամտութեանը: Մենք գիտենք, որ ռազմական ուժի կիրառումը ուժեղ զէնք կը լինի, բայց նաեւ գիտենք, որ միշտ չէ, որ խնդիրների լուծման է բերում: Երբեմն այն կարող է առանց այն էլ ահաւոր իրավիճակն աւելի խորացնել»: Ստոլտենբերգը յաւելել է, որ առանց ՄԱԿ-ի համապատասխան մանդատի ռազմական ուժի կիրառումը կարող է հակամարտութիւնը խորացնել եւ յանգեցնել է՛լ աւելի մեծ տարածաշրջանային հակամարտութեան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։