Հա

Քաղաքական

07/01/2017 - 12:00

Թուրքիայի խորհրդարանը քւէարկել է արտակարգ դրութեան ռեժիմի երկարացման օգտին

Թուրքիայի խորհրդարանը երէկ քւէարկել է երկրում արտակարգ դրութեան ռեժիմը եւս երեք ամսով (յունւարի 19-ից սկսեալ) երկարացնելու օգտին:
Այսպիսով, գալիք մարտ ամսին նախատեսւած սահմանադրական բարեփոխումների մասին հանրաքւէն տեղի է ունենալու արտակարգ դրութեան ռեժիմի պայմաններում:

«ԱԼԻՔ» - Թուրքիայի խորհրդարանը երէկ քւէարկել է երկրում արտակարգ դրութեան ռեժիմը եւս երեք ամսով (յունւարի 19-ից սկսեալ) երկարացնելու օգտին:
Այսպիսով, գալիք մարտ ամսին նախատեսւած սահմանադրական բարեփոխումների մասին հանրաքւէն տեղի է ունենալու արտակարգ դրութեան ռեժիմի պայմաններում:
Յիշեցնենք, որ Թուրքիայում արտակարգ դրութեան ռեժիմը սահմանւել է յուլիսի 16-ին տեղի ունեցած զինւորական յեղաշրջման փորձից յետոյ՝ երեք ամիս ժամկէտով, որը լրանալուց յետոյ այն երկարացւել է դարձեալ երեք ամսով:
ԶԼՄ-ների կարծիքով՝ Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները, յատկապէս՝ յունւարի 1-ի ահաբեկչութիւնը, թուրքական իշխանութիւններին առիթ են ընձեռել երկարացնելու արտակարգ դրութեան ռեժիմը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։