Հա

Քաղաքական

07/01/2017 - 12:10

ՏԵՍԱԿԷՏ - Թուրքագէտ.- «Հայաստան-Թուրքիա քաղաքական յարաբերութիւններում բացասական տեղաշարժ է եղել, 2017-ին էլ կակտիւանայ հռետորաբանութիւնը»

2016-ին հայ-թուրքական յարաբերութիւնների, քաղաքացիական հասարակութեան նախաձեռնութիւնների, դիւանագիտական անուղղակի մեսիջների եւ 2017-ի ակնկալիքների մասին «tert.am»-ը զրուցեց թուրքագէտ Գէորգ Պետրոսեանի հետ:

2016-ին հայ-թուրքական յարաբերութիւնների, քաղաքացիական հասարակութեան նախաձեռնութիւնների, դիւանագիտական անուղղակի մեսիջների եւ 2017-ի ակնկալիքների մասին «tert.am»-ը զրուցեց թուրքագէտ Գէորգ Պետրոսեանի հետ:


- Պարոն Պետրոսեան, կարելի՞ է ասել, որ 2016-ին հայ-թուրքական յարաբերութիւնները մնացին սառած եւ կրկին ոչինչ չփոխւեց:
- Հայաստան-Թուրքիա քաղաքական յարաբերութիւններում տեղաշարժ եղաւ, սակայն ոչ դրական ուղղութեամբ: Ապրիլեան պատերազմը, որի ընթացքում Թուրքիան անվերապահ աջակցութիւն ցուցաբերեց Ադրբեջանին, աւելի հեռացրեց Երեւանին եւ Անկարային: Տարւայ ընթացքում կողմերը քաղաքական կամք, նախաձեռնութիւն եւ ցանկութիւն չցուցաբերեցին երկուստեք յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ: Սա կապւած էր ինչպէս Թուրքիայի ներքին խնդիրներով, այնպէս էլ արտաքին քաղաքականութեան յագեցած օրակարգով: Հաշւի առնելով, որ Հայաստանում գարնանը սպասւում է խորհրդարանական ընտրութիւններ, իսկ Թուրքիայում սահմանադրական հանրաքւէ, սպասելի էր, որ 2016-ի յատկապէս երկրորդ կէսում պէտք չէ սպասել սկզբունքային փոփոխութիւնների հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում:
Տնտեսական յարաբերութիւնների տեսանկիւնից, կարծես թէ, էական փոփոխութիւն չեղաւ. կողմերը շարունակեցին բիզնես շփումները, թէեւ Թուրքիայի ներքին անկայուն դրութիւնը եւս իր բացասական ազդեցութիւնն ունեցաւ այս ոլորտի վրայ:
Պետական մակարդակով Հայաստան-Թուրքիա արդիւնաւէտ շփումների բացը փորձեցին լրացնել քաղաքացիական հասարակութեան՝ թեմայով հետաքրքրւած ներկայացուցիչները, սակայն, եթէ համեմատենք ցիւրիխեան արձանագրութիւններին յաջորդած ժամանակահատւածի հետ, այս դաշտում եւս սկզբունքային փոփոխութիւններ չարձանագրւեցին:


- 2016-ին, ոչ պաշտօնապէս, սակայն քաղաքացիական հասարակութեան, պատւիրակութիւնների եւ այլ մակարդակով հանդիպումների, քննարկումների մակարդակն առաւել բարձրացե՞լ է, թէ՞ ոչ:
- Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակութեանը, հարկ եմ համարում յաւելել, որ պետական մակարդակով շփումների գրեթէ բացակայութիւնը փորձում է լրացնել հէնց այս հատւածը: Կարծում եմ՝ երկուստեք յղւած մեսիջները, ինչպիսիք էին, օրինակ, Ստամբուլում ՆԱՏՕ-ի համաժողովի ժամանակ հայաստանեան պատւիրակութեան ելոյթները, բացասական ազդեցութիւն ունեցան կարգաւորման գործընթացի վրայ, որը, պէտք է ասել, իր ներկայ ձեւաչափով եւ բովանդակութեամբ, սպառւած է:


- Ի՞նչ ակնկալել 2017-ին հայ-թուրքական յարաբերութիւններից՝ պայմանաւորւած տարածաշրջանային զարգացումներով:
- Ինչպէս վերը նշեցի, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Թուրքիայում 2017 թւականի գարնանը սպասւում են կարեւորագոյն ընտրութիւններ, ինչից առաջ դժւար է կանխատեսել բեկումնային քայլեր կողմերից, թէեւ հռետորաբանութեան առումով կանխատեսում եմ ակտիւացում ինչպէս Հայաստանում, այնպէս էլ յատկապէս Թուրքիայում: Ընդորում, պէտք չէ սպասել կառուցողական հռետորաբանութեան: Թուրքիայի պարագայում սպասելի է Էրդողանի եւ համախոհների կողմից հակահայ յայտարարութիւններ, ինչը թուրքական քաղաքական իրականութիւնում մշտապէս ակտիւանում է նախընտրական շրջանում՝ ազգայնական կողմնորոշում ունեցող ընտրազանգւածի հետ աշխատանքի ընթացքում:

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Չինաստանը «զզւելի» է որակել Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութիւնը ոյղուրների «համակենտրոնացման ճամբարների» մասին
    Չինաստանը «զզւելի» է որակել Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութիւնը ոյղուրների «համակենտրոնացման ճամբարների» մասին

    Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան պաշտօնական ներկայացուցիչ Խուա Չունեինը «զզւելի» է որակել Թուրքիայի արտգործնախարարութեան խօսնակի յայտարարութիւնները Չինաստանի տարածքում ապրող ոյղուրական համայնքի ներկայացուցիչների «համակենտրոնացման ճամբարների» մասին: Տեղեկացանում է «Tert.am»-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալութեանը յղումով:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • Բաբայեան. «Ադրբեջանը թաքցնում է իր երկրում պահւող հայ գերիների մասին տեղեկութիւնները»
    Բաբայեան. «Ադրբեջանը թաքցնում է իր երկրում պահւող հայ գերիների մասին տեղեկութիւնները»

    Ադրբեջանի քաղաքացուն ազատ արձակելու Ստեփանակերտի քայլը, դժբախտաբար, չի ազդի Ադրբեջանում գերութեան մէջ գտնւող հայերին ազատ արձակելու վրայ։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։