Հա

Քաղաքական

07/01/2017 - 12:20

ՏԵՍԱԿԷՏ - Իրանագէտ.- «Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ նախատեսւող ազատ առեւտրի համաձայնագիրը շահաւէտ կարող է լինել բոլոր կողմերի համար էլ»

Իրանագէտ Արմէն Վարդանեանի դիտարկմամբ՝ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ նախատեսւող ազատ առեւտրի համաձայնագիրը շահաւէտ կարող է լինել բոլոր կողմերի համար էլ: 

«tert.am» - Իրանագէտ Արմէն Վարդանեանի դիտարկմամբ՝ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ նախատեսւող ազատ առեւտրի համաձայնագիրը շահաւէտ կարող է լինել բոլոր կողմերի համար էլ: 
«Մինչ այժմ Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրի բնագաւառում կային խոչընդոտներ՝ կապւած մաքսատուրքերի հետ, նոյնը կարելի է ասել նաեւ ԵԱՏՄ-ի դէպքում: Հիմա արդէն բանակցութիւններ են ընթանում ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ, եւ նախատեսւում են երկու կողմերի միջեւ մաքսատուրքերի զրոյացում, որը փաստօրէն շատ լուրջ քայլ կը դառնայ երկկողմ ապրանքաշրջանառութեան ծաւալները մեծացնելու համար»,- «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արմէն Վարդանեանը:
Նա նաեւ յիշատակեց, որ ազատ առեւտրի իրականացման մասին խօսեցին ե՛ւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Երեւանում, ե՛ւ Սերժ Սարգսեանը Սանկտ Պետերբուրգում: Իրանագէտը մատնանշեց, որ կարծես թէ նախանշւում է՝ 2017-ին նախատեսւած է, որ համաձայնագիրը կը ստորագրւի:
Արմէն Վարդանեանի ասութեամբ՝ պէտք չէ վատ համարել այն հանգամանքը, որ Իրանը Հայաստանի հետ առեւտրային յարաբերութիւնները զարգացնում է ԵԱՏՄ-ի շրջանակներում: Ըստ նրա՝ Իրանը դժւար թէ առեւտրի ոլորտում առանձին Հայաստանի հետ համագործակցէր, քանի որ այստեղի շուկան շատ փոքր է նրա համար:
«ԵԱՏՄ-ի բոլոր անդամ երկրներին արգելւում է առանձին ազատ առեւտրի պայմանագիր կնքել. դա Եւրասիական տնտեսական միութեան սկզբունքներից է, ԵԱՏՄ-ի Տնտեսական յանձնաժողովը պէտք է այդ հարցերը որոշի: Չնայած տեղեակ եմ, որ Ղազախստանը եւ Իրանը երբեմն այդ կէտը շրջանցում են»,- նշեց Արմէն Վարդանեանը:
Իրանագէտի ասութեամբ՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում Իրանի հետ ազատ առեւտրի պայմանագրի կնքումն իսկապէս ձեռնտու է: «Քանի որ ԵԱՏՄ-ի շուկան 170 միլիոնանոց շուկայ է, Ռոհանին ցանկանում է համագործակցել նրա հետ»,- նշեց նա:
Անդրադառնալով ռուս-իրանական յարաբերութիւններին՝ Արմէն Վարդանեանը նշեց, որ գնալով դրանք զարգանում են: «Երկկողմ ապրանքաշրջանառութեան ծաւալները երկու տարում կտրուկ աճել են: Մինչեւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը՝ հազիւ 1 միլիարդ 200 միլիոն դոլար էր կազմում երկու երկրների միջեւ եղած ապրանքաշրջանառութեան ծաւալները: Համեմատութեան համար ասեմ, որ Իրանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալները մօտ 40 միլիարդի էին հասնում: Հիմա Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառութեան ծաւալները կտրուկ աճել են»,- ասաց նա՝ նորից շեշտելով, որ Ռուսաստանն իր յարաբերութիւնները տարբեր ոլորտներում զարգացնում է Իրանի հետ:
Հարցին՝ Ռուսաստանին սերտաճած լինելը, ԵԱՏՄ-ի անդամ լինելը մեզ օգնո՞ւմ, թէ խանգարում է Իրանի հետ յարաբերութիւններում, Արմէն Վարդանեանը պատասխանեց. «Մինչեւ ԵԱՏՄ մտնելն էլ Հայաստանի եւ Իրանի միջեւ եղած ապրանքաշրջանառութեան ծաւալները մեծ չէին, վերջին տարիներին 300 միլիոն դոլարի շրջանակներում էր տատանւում: Հիմա եթէ ազատ առեւտրի համաձայնագիրը չստորագրւի, բան չի փոխւի: Եթէ հիմա կնքւի այդ պայմանագիրը, երկու երկրների ապրանքաշրջանառութեան ծաւալները կը մեծանան: Այս առումով կարծես թէ Ռուսաստանը խանդ չունի Հայաստանի նկատմամբ»:

ՀՌԻՓՍԻՄԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Յարակից լուրեր

  • Իրանում Պակիստանի դեսպանն ԱԳՆ է կանչւել
    Իրանում Պակիստանի դեսպանն ԱԳՆ է կանչւել

    Նախօրէին Սիստան եւ Բալուչիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան կապակցութեամբ, Իրանում Պակիստանի դեսպան Րաֆաթ Մասուդն այսօր՝ փետրւարի 17-ին ԱԳՆ է կանչւել. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Հնդկաստանը դէմ է հակաիրանական պատժամիջոցներին
    Հնդկաստանը դէմ է հակաիրանական պատժամիջոցներին

    Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջին երէկ՝ փետրւարի 16-ին Եւրոպա մեկնելիս կարճատեւ կանգառ է ունեցել Թեհրանում, որի ընթացքում հանդիպել է քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչիի հետ. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

  • «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ
    «Որեւէ երկրի հետ պատերազմելու նպատակ չունենք, սակայն պաշտպանելու ենք մեզ». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն Իրանի նախկին ԱԳ նախարարների եւ Իրանում հաւատարմագրւած դեսպանների ու օտարերկրեայի դիւանագիտական ներկայացուցիչների մասնակցութեամբ կազմակերպւած հանդիպման ժամանակ անդարադարձել է յետյեղափոխութեան շրջանում Իրանի արատաքին քաղաքականութեանը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։