Հա

Քաղաքական

07/01/2017 - 12:30

Իզմիրի պայթիւնի համար մեղադրւում է ՔԲԿ-ն

Թուրքիայում ձերբակալւել է 18 մարդ, որոնք կասկածւում են նախօրէին Իզմիրում տեղի ունեցած պայթիւնի մասնակցութեան մէջ: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատւամիջոցները՝ յղում կատարելով երկրի արդարադատութեան նախարարին:
Ըստ նախարարի՝ ահաբեկչական գործողութիւնն իրագործել է «Քուրդստանի Բանւորական» կուսակցութիւնը (ՔԲԿ). «Այդ առումով որեւէ կասկած չկայ»,- ասել է Բեքիր Բոզդագը:

«ԱԼԻՔ» - Թուրքիայում ձերբակալւել է 18 մարդ, որոնք կասկածւում են նախօրէին Իզմիրում տեղի ունեցած պայթիւնի մասնակցութեան մէջ: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատւամիջոցները՝ յղում կատարելով երկրի արդարադատութեան նախարարին:
Ըստ նախարարի՝ ահաբեկչական գործողութիւնն իրագործել է «Քուրդստանի Բանւորական» կուսակցութիւնը (ՔԲԿ). «Այդ առումով որեւէ կասկած չկայ»,- ասել է Բեքիր Բոզդագը:
Իսկ աւելի վաղ Թուրքիայի փոխվարչապետը յայտարարել էր, որ Իզմիրում յայտնաբերւած զինանոցը վկայում է այն մասին, որ լայնածաւալ ահաբեկչութիւն էր նախապատրաստւում:
Նշենք, որ յունւարի 5-ին Իզմիրի քաղաքային դատարանի մօտ ուժգին պայթիւն էր որոտացել, որից տուժել էր 10 մարդ: Դէպքից յետոյ, ոստիկանների հետ տեղի ունեցած փոխհրաձգութեան ժամանակ սպանւել են երկու ենթադրեալ ահաբեկիչները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։