Հա

Քաղաքական

Շաբաթ, 07 Յունւարի 2017 12:40

Կրակոցներ են հնչել ԱՄՆ-ի Ֆորտ-Լոդերդէյլ քաղաքի օդանաւակայանում

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդէյլ զբօսաշրջային քաղաքի օդանաւակայանում զինեալ անձը կրակ է բացել ուղեւորների վրայ:
ԱՄՆ-ի իրաւապահ մարմինները, հաղորդել են 5 զոհի եւ 37 վիրաւորի մասին:
Լրատւամիջոցների հաղորդմամբ՝ իրաւապահներին յաջողւել է ձերբակալել կրակողին: Նա 26-ամեայ Էստեբան Սանդիագօն է, ով ժամանակին ծառայել է ԱՄՆ-ի զինւած ուժերում եւ կռւել է Իրաքում:

Կայ 5 զոհ, 37 վիրաւոր


«ԱԼԻՔ» - ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդէյլ զբօսաշրջային քաղաքի օդանաւակայանում զինեալ անձը կրակ է բացել ուղեւորների վրայ:
ԱՄՆ-ի իրաւապահ մարմինները, հաղորդել են 5 զոհի եւ 37 վիրաւորի մասին:
Լրատւամիջոցների հաղորդմամբ՝ իրաւապահներին յաջողւել է ձերբակալել կրակողին: Նա 26-ամեայ Էստեբան Սանդիագօն է, ով ժամանակին ծառայել է ԱՄՆ-ի զինւած ուժերում եւ կռւել է Իրաքում: Նրա շարժառիթները դեռեւս յայտնի չեն:
Ուշագրաւ է այն փաստը, որ դէպքի ժամանակ օդանաւակայանում է եղել նաեւ Սպիտակ տան մամուլի նախկին քարտուղար Արի Ֆլէյշերը:
Կրակոցների մասին նա «twitter»-ի իր էջում գրել է. «Ես այժմ Լոդերդէյլ օդանաւակայանում եմ: Կրակոցներ են հնչել: Բոլորը վազում են»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։