Հա

Քաղաքական

Շաբաթ, 07 Յունւարի 2017 12:50

Ղասեմի.- «Չաւուշօղլուի յայտարարութիւնները բարդացնում են Սիրիայի կացութիւնը»

Արտգործնախարարութեան խօսնակ Բահրամ Ղասեմին նշել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի յայտարարութիւնները «բարդացնում են Սիրիայի իրավիճակը»:
Ղասեմին թուրք պաշտօնատարներին յորդորել է անհրաժեշտ միջոցառումներ որդեգրել՝ «դիմակայելու համար զինեալների կողմից զինադադարի համաձայնութեան հակասող քայլերը»՝ աւելացնելով, որ գոյութիւն ունեն հաստատ տեղեկութիւններ, որ զինեալները մէկ օրւայ ընթացքում 45 անգամ խախտել են զինադադարը:

«ԱԼԻՔ» - Արտգործնախարարութեան խօսնակ Բահրամ Ղասեմին նշել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի յայտարարութիւնները «բարդացնում են Սիրիայի իրավիճակը»:
Ղասեմին թուրք պաշտօնատարներին յորդորել է անհրաժեշտ միջոցառումներ որդեգրել՝ «դիմակայելու համար զինեալների կողմից զինադադարի համաձայնութեան հակասող քայլերը»՝ աւելացնելով, որ գոյութիւն ունեն հաստատ տեղեկութիւններ, որ զինեալները մէկ օրւայ ընթացքում 45 անգամ խախտել են զինադադարը:
Արտգործնախարարութեան խօսնակը նշել է նաեւ, որ Իրանը որպէս Սիրիայի վերաբերեալ եռակողմ համաձայնութեան գործընկեր, «համաձայնութիւնները լրջօրէն գործադրելու կարեւորութիւնն է շեշտում» եւ շարունակում է զինադադարի ամրապնդման եւ քաղաքական լուծման դիւրացման ուղղութեամբ աշխատել:
Չաւուշօղլուն չորեքշաբթի օրը յայտնել էր, որ զինադադարի մի շարք խախտումներ կան, եւ սիրիական բանակին ու նրա դաշնակից ուժերին ամբաստանեց այդ խախտումների յետեւում կանգնելու յանցանքով՝ զգուշացնելով, որ Ասթանայում յունւարի 23-ին նախատեսւած բանակցութիւնները «կարող են տապալւել, եթէ հետզհետէ աճ արձանագրող խախտումները չդադարեն»:
Միւս կողմից՝ «Մայադին»-ը հաղորդել է, որ սիրիական Բաբ քաղաքի արեւմտեան թաղամասերում թուրքական ուժերի եւ ԴԱԷՇ-ի միջեւ տեղի են ունեցել բուռն բախումներ, որոնց ընթացքում սպանւել է մի թուրք զինւոր, իսկ «Եփրատի վահան» գործողութեան մասնակից ուժերից չորս զինեալներ վիրաւորւել են:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը չորեքշաբթի օրը յայտարարել էր, որ թուրքական բանակը շուտով կը վճռի Բաբի ճակատամարտը, ապա կուղղւի Մընբեժ:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։