Հա

Քաղաքական

08/01/2017 - 11:40

Թուրքիան սկսել է ակտիւանալ կովկասեան տարածաշրջանում

Առաջիկայ ամիսների ընթացքում տեղի է ունենալու Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի նախագահների հանդիպումը: Այդ մասին յայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն՝ փոխանցում է «Ազատութիւն» ռադիոկայանի թուրքմենական ծառայութիւնը:

«panorama.am» - Առաջիկայ ամիսների ընթացքում տեղի է ունենալու Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի նախագահների հանդիպումը: Այդ մասին յայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն՝ փոխանցում է «Ազատութիւն» ռադիոկայանի թուրքմենական ծառայութիւնը:
«Եռակողմ հանդիպումը կը կայանայ առաջիկայ ամիսների ընթացքում»,- ասել է Չաւուշօղլուն:
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի ասութեամբ՝ պաշտօնական Անկարան խորհրդակցութիւններ է անցկացնում՝ Ադրբեջան-Թուրքիա-Ղազախստան եռակողմ ֆորմատ ձեւաւորելու ուղղութեամբ:
Նաեւ նշել է, որ Թուրքիան ունի նախաձեռնութիւններ, որոնք վերաբերում են կովկասեան տարածաշրջանին: Չաւուշօղլուի ասութեամբ՝ տարածաշրջանում Թուրքիայի մասնակցութեամբ եռակողմ ֆորմատները «էֆեկտիւ են»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։