Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Յունւարի 2017 11:45

Էրդողան.- «Թուրքիայի անվտանգութիւնը սկսում է Նախիջեւանում, Բաթումիում, Հալէպում»

«Ոչ մէկ չի կարող խաթարել Թուրքիայի միասնականութիւնն ու ամբողջականութիւնը: Ահաբեկիչներն ու նրանց աջակիցները չեն հասնի իրենց նպատակին»: «TRT»-ի փոխանցմամբ՝ յայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

«panorama.am» - «Ոչ մէկ չի կարող խաթարել Թուրքիայի միասնականութիւնն ու ամբողջականութիւնը: Ահաբեկիչներն ու նրանց աջակիցները չեն հասնի իրենց նպատակին»: «TRT»-ի փոխանցմամբ՝ յայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:
Նա նշել է, որ ահաբեկիչները վրայ են տալիս բոլոր կողմերից, թշնամիները փորձում են թիկունքից դանակով հարւածել Թուրքիային:
Նա նշել է, որ այն ուժերը, որոնք ժամանակին խորհուրդ էին տալիս պայքարել ԴԱԷՇ-ի դէմ, հիմա յորդորում են տարածաշրջանում վերջ տալ հակաահաբեկչական գործողութիւններին, Անկարային խորհուրդ են տալիս զօրքեր չմտցնել Սիրիայի տարածք: «Սակայն ով ինչ ուզում է՝ ասի, մենք գնալու ենք մեր ճանապարհով»,- ասել է նա:
Էրդողանի ասութեամբ՝ իրենք պէտք է արմատախիլ անեն Թուրքիային սպառնացող վտանգները:
«Ոչ մի րոպէ չի կարելի մոռանալ, որ Թուրքիայի անվտանգութիւնը սկսում է ոչ թէ երկրի նահանգներում, այլ սիրիական Հալէպում ու Իդլիբում, Կիպրոսում, Նախիջեւանում, Բաթումիում ու Բալկաններում»,- ասել է նա:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ