Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Յունւարի 2017 11:50

ԴԱԷՇ-ի առաջնորդներից մէկին յաջողւել է իր 400 զինեալների հետ միասին Եւրոպա ներթափանցել

ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման առաջնորդներից մէկը՝ Լաւդրիմ Մուխաքսերին, կարողացել է Եւրոպա մտնել իրեն ենթարկւող 300-400 զինեալների հետ միասին: Այս մասին յայտնել է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Daily mail» թերթը:

«news.am» - ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման առաջնորդներից մէկը՝ Լաւդրիմ Մուխաքսերին, կարողացել է Եւրոպա մտնել իրեն ենթարկւող 300-400 զինեալների հետ միասին: Այս մասին յայտնել է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Daily mail» թերթը:
Իտալական հետախուզութիւնում իր աղբիւրները վկայակոչելով՝ պարբերականը յայտնել է, որ Մուխաքսերին ու նրա յանցակիցների բանակը լքել են Սիրիայում ռազմական գործողութիւնների գօտին, որտեղ ԴԱԷՇ-ը հսկայական կորուստներ է կրել: Փախստականների ձեւանալով՝ հազարաւոր այլ միգրանտների հետ միասին նրանք ներթափանցել են Եւրոպա, իսկ սահմանապահներին այդպէս էլ չի յաջողւել նոյնականացնել նրանց անձերը:
«Daily mail»-ի փոխանցմամբ Մուխաքսերին ծագումով Կոզովոյից է, Սիրիա էր մեկնել 2012-ին ու սկսել էր կռւել ԴԱԷՇ-ի կողմից՝ Աբու Աբդուլլահ ալ Կոզովա մականունով: Այնտեղ նա յայտնի է դարձել ոչ միայն որպէս իր հայրենի երկրից եկած զինեալների առաջնորդ, այլեւ որպէս մի մարդ, որն ալբանացիների շրջանում ակտիւ կերպով նոր զինեալներ էր հաւաքագրում ԴԱԷՇ-ի համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

կը յաջողւի՞ արդեօք ստեղծել հակաիրանական արաբա-իսրայէլական դաշինք:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։