Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Յունւարի 2017 11:55

Ջէյմի Շի.- «ՆԱՏՕ-ն աջակցում է ԼՂ-ի հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը»

ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործում դերակատարութիւն չունի: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի փոխօգնական Ջէյմի Շին՝ նշելով, որ այդ առաքելութեամբ զբաղւում է ԵԱՀԿ-ն, մասնաւորապէս՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համանախագահութեամբ:

Միաժամանակ Ջէյմի Շին նշեց. «Մենք աջակցում ենք Մինսկի խմբի փորձերին խաղաղ լուծում գտնելու հարցում, մենք աջակցում ենք հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը եւ, իհարկէ, յոյս ունենք, որ բոլորը զսպւածութիւն կը ցուցաբերեն»:
ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի փոխօգնականը նաեւ յոյս յայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը չի դառնայ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ արդիւնաւէտ համագործակցութիւնն արգելակող խնդիր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։