Հա

Քաղաքական

08/01/2017 - 12:10

Վահրամ Տէր-Մատթէոսեան.- «Թուրքիան երբեք նման վատ պլանաւորած ռազմական յեղաշրջման ականատես չէր եղել»

2016 թւականին, Թուրքիայում տեղի ունեցած ռազմական յեղաշրջման թեման «news.am»-ի հետ զրոյցում ամփոփել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Վահրամ Տէր-Մատթէոսեանը:

2016 թւականին, Թուրքիայում տեղի ունեցած ռազմական յեղաշրջման թեման «news.am»-ի հետ զրոյցում ամփոփել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Վահրամ Տէր-Մատթէոսեանը:
Թուրքիայում յուլիսի 15-ի ռազմական յեղաշրջման փորձը տարիներ անց կը յիշւի որպէս «տարօրինակ ռազմական յեղաշրջման փորձ»,- ասաց Վահրամ Տէր-Մատթէոսեանը՝ նշելով, որ ռազմական յեղաշրջումներով յայտնի Թուրքիան երբեք նման վատ պլանաւորած ռազմական յեղաշրջման ականատես չէր եղել: Վահրամ Տէր-Մատթէոսեանը նշեց, որ այն ինչ հետեւեց յուլիսի 15-ից յետոյ քաղաքացիական իշխանութիւնների կողմից իրականացւած հաշւեյարդար էր, որը ստացաւ «այլընտրանքային յեղաշրջում» կամ «վհուկների որս» որակաւորումը. «Մօտ 250 մարդու կեանք խլած եւ հազարաւորներին վիրաւորած ռազմական յեղաշրջման փորձին յաջորդեցին տասնեակ հազարաւորների ձերբակալութիւնները, զտումները, հետապնդումները եւ դատական գործընթացները: Այդ ամէնն արւեց արտակարգ դրութեան յայտարարման պայմաններում, որը գործում է մինչ օրս»,- ասաց նա:
Վահրամ Տէր-Մատթէոսեանի ասութեամբ՝ այս ամենին զուգահեռ Էրդողանը երբեք չհրաժարւեց իր «idea fix»-ից՝ նախագահական համակարգին անցնելու ծրագրից: Նրան այդ հարցում օգնութեան հասաւ «Ազգայնական շարժում» կուսակցութիւնը, որը Էրդողանին խոստացաւ աջակցել, որպէսզի երկրի կառավարման համակարգի գրեթէ բոլոր կամ բոլոր լծակները տրւեն երկրի նախագահին: Նա նշեց, որ Էրդողանը երբեք այսքան մօտ չի եղել նախագահական համակարգին անցնելու իր ծրագրին, թէեւ դրա իրականացման եւ ամբողջական կիրառման համար դեռ ժամանակ եւ գործընթացներ են անհրաժեշտ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։