Հա

Քաղաքական

08/01/2017 - 12:20

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանութեան գործով 5 մարդ է կալանաւորւել

Թուրքիայի ոստիկանութիւնը հինգ մարդու է կալանաւորել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրէյ Կարլովի սպանութեան հետաքննութեան շրջանակում. յայտնում է «Anadolu» գործակալութիւնը:

«news.am» - Թուրքիայի ոստիկանութիւնը հինգ մարդու է կալանաւորել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրէյ Կարլովի սպանութեան հետաքննութեան շրջանակում. յայտնում է «Anadolu» գործակալութիւնը:
Հինգ կալանաւորւածներից չորսը դեսպանին սպանողի՝ Մեւլութ Մերթ Ալթինթաշի ծառայակիցներն են, որոնց մեղադրանք է առաջադրւել «զինւած ահաբեկչական կազմակերպութեանը պատկանելու համար»: Իսկ հինգերորդ կալանաւորւածն իսլամական քարոզիչ Ֆաթօլլահ Գիւլէնի կազմակերպութեան ակտիւիստներից է, որը հովանաւորում էր կազմակերպութեան կողմնակիցներին Իզմիրի ոստիկանական դպրոցի սաների շրջանում: Այդ դպրոցում է սովորել նաեւ Ալթինթաշը:
Յիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրէյ Կարլովը սպանւել է 2016 թ. դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում: Նրա վրայ կրակած Մեւլութ Մերթ Ալթինթաշին ոչնչացրել էին տեղի անվտանգութեան ուժերը: Ռուսաստանը այդ սպանութիւնը որակել էր ահաբեկչութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։