Հա

Քաղաքական

08/01/2017 - 12:30

Գերմանիան մեղադրում է Ռուսաստանին ԵԱՀԿ-ի համակարգիչների վրայ հաքերային յարձակման մէջ

Գերմանիայի Սահմանադրութեան պաշտպանութեան գրասենեակը, որը հակահետախուզական գործառոյթներ է կատարում, ենթադրում է, որ 2016 թ. նոյեմբերի սկզբին ԵԱՀԿ-ի համակարգիչների վրայ տեղի ունեցած յարձակման յետեւում կարող են կանգնած լինել ռուս հաքերները: Այս մասին յայտարարել է գերմանական հակահետախուզութեան ղեկավար Հանս-Գէորգ Մասսէնը:

«panorama.am» - Գերմանիայի Սահմանադրութեան պաշտպանութեան գրասենեակը, որը հակահետախուզական գործառոյթներ է կատարում, ենթադրում է, որ 2016 թ. նոյեմբերի սկզբին ԵԱՀԿ-ի համակարգիչների վրայ տեղի ունեցած յարձակման յետեւում կարող են կանգնած լինել ռուս հաքերները: Այս մասին յայտարարել է գերմանական հակահետախուզութեան ղեկավար Հանս-Գէորգ Մասսէնը:
Նրա ասութեամբ՝ ենթակառուցւածքը, որի միջոցով իրականացւել է յարձակումը, հանդիսանում է այնպիսին, ինչպիսին որ «APT28» արշաւի ժամանակ էր, որի ընթացքում նախանցած տարի յարձակում էր տեղի ունեցել Բունդեսթագի սերւերների վրայ:
««APT28»-ի դէպքում ապացոյցներ կան, որոնք մատնացոյց են անում ռուսական աղբիւրներին»,- ասել է Մասսէնը: Այն, որ ԵԱՀԿ-ի համակարգիչները հաքերային յարձակման էին ենթարկւել, յայտնի էր դարձել դեկտեմբերի 28-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։