Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Յունւարի 2017 12:40

Հրաձիգը յատուկ է ժամանել ֆլորիդայի օդանաւակայան՝ յարձակում գործելու համար

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդէյլ զբօսաշրջային քաղաքի օդանաւակայանում կրակ բացելու մէջ կասկածեալը յատուկ է այդ վայրն ընտրել յարձակման համար,- հաղորդում է «Reuters»-ը:

«tert.am» - ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդէյլ զբօսաշրջային քաղաքի օդանաւակայանում կրակ բացելու մէջ կասկածեալը յատուկ է այդ վայրն ընտրել յարձակման համար,- հաղորդում է «Reuters»-ը:
Մայամիում Հետաքննութիւնների դաշնային բիւրոյի (ՀԴԲ-FBI) յատուկ գործակալ Ջորջ Պիրոյի ասութեամբ՝ կասկածեալը՝ 26-ամեայ Էստեբան Սանտեագօն, մի քանի ժամ տեւած քննութեան ժամանակ համաձայնել է համագործակցել քննիչների հետ:
«CNN» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կասկածեալը «օդանաւակայան է ժամանել յատուկ այդ սարսափելի յարձակումն իրականացնելու համար»: Պիրոյի ասութեամբ՝ դեռեւս չի պարզւել յարձակման իրականացման որեւէ դրդապատճառ:
ՀԴԲ-ը շարունակում է դիտարկել զանազան տարբերակներ, այդ թւում նաեւ՝ ահաբեկչութեան տարբերակը:
«Մենք ոչինչ չենք բացառում»,- ընդգծել է վարչութեան գործակալը:
Միեւնոյն ժամանակ, Էստեբան Սանտեագոյի հարազատները յայտարարել են, որ նա Իրաքում ծառայելու ժամանակ կորցրել է հոգեկան հաւասարակշռութիւնը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ