Հա

Քաղաքական

08/01/2017

Բաղդադը յայտնել է, որ Անկարայի հետ պայմանաւորւել է թուրքական զօրքերը դուրս բերել Իրաքից

Իրաքն ու Թուրքիան համաձայնութեան են եկել Մոսուլից հիւսիս գտնւող Բաշիկ քաղաքից թուրքական ուժերը դուրս բերելու հարցում, յայտնում է «Reuters»-ը, վկայակոչելով Իրաքի պետական հեռուստատեսութիւնը:

«news.am» - Իրաքն ու Թուրքիան համաձայնութեան են եկել Մոսուլից հիւսիս գտնւող Բաշիկ քաղաքից թուրքական ուժերը դուրս բերելու հարցում, յայտնում է «Reuters»-ը, վկայակոչելով Իրաքի պետական հեռուստատեսութիւնը:
Բաղդադում կայացել է երկու երկրների վարչապետների՝ Հէյդար ալ Էբադիի ու Բինալի Եըլդըրըմի հանդիպումը: Թուրքիան խոստացել է «յարգել Իրաքի ինքնիշխանութիւնը», իսկ Անկարան ու Բաղդադը պայմանաւորւել են չմիջամտել միմեանց ներքին գործերին: Պետական հեռուստաալիքը լրացուցիչ տեղեկութիւններ չի հաղորդել համաձայնութեան մասին:
Յիշեցնենք, որ Թուրքիան իր զինւորներին Բաշիկում տեղակայել էր 2015-ի դեկտեմբերի 5-ին: «Reuters»-ը յայտնել էր 150 թուրք զինւորականների ու 20 միաւոր զրահատեխնիկայի մասին:
Դեկտեմբերի 12-ին Իրաքը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին՝ պահանջելով անյապաղ դուրս բերել Թուրքիայի զօրքերը երկրի տարածքից՝ յայտնելով միջազգային իրաւունքի խախտման մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը այն ժամանակ Իրաքի բողոքը ՄԱԿ-ին «անազնիւ քայլ» էր անւանել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։