Հա

Քաղաքական

08/01/2017 - 13:10

Իզմիրի ահաբեկչութեան վերաբերեալ նոր մանրամասներ են հրապարակւել

Յունւարի 5-ին Թուրքիայի Իզմիր քաղաքի արդարադատութեան շէնքի առջեւ տեղի ունեցած ահաբեկչական պայթիւնի գործով ձերբակալւածներից 9-ի առնչութեամբ հետաքննութիւնը շարունակւում է. տեղեկացնում է թուրքական «Anadolu» գործակալութիւնը:

«tert.am» - Յունւարի 5-ին Թուրքիայի Իզմիր քաղաքի արդարադատութեան շէնքի առջեւ տեղի ունեցած ահաբեկչական պայթիւնի գործով ձերբակալւածներից 9-ի առնչութեամբ հետաքննութիւնը շարունակւում է. տեղեկացնում է թուրքական «Anadolu» գործակալութիւնը: 
Գործակալութիւնը նաեւ յայտնում է, որ տեղում ոստիկանների կողմից սպանւած ահաբեկիչը «Քուրդստանի Բանւորական» կուսակցութեան անդամ են եղել, թէեւ նշեալ խմբաւորումը դեռեւս չի ստանձնել պայթիւնի պատասխանատւութիւնը:
Սպանւած գրոհայինի մօտ յայտնաբերւել է Գազիանթեփ քաղաքում գրանցւած երկու անձանց անունով պատրաստւած կեղծ անձնագրեր, աւելի ուշ պարզւել է, որ վերոնշեալ անձիք որեւէ կապ չունեն ահաբեկչի հետ:
Յարձակումը ծրագրած երկու գրոհայիններն Իզմիր են ժամանել 2016 թ. դեկտեմբերի 28-ին, այնտեղ հանդիպել են մի անձի հետ, որի ինքնութիւնը դեռեւս չի բացայայտւում, գրոհայինները վերջնիցս գնել են երկու մեքենայ:
Ենթադրւում է, որ յարձակման ընթացքում կիրառւած 150 կգ.-նոց ինքնաշէն պայթուցիկներն ահաբեկիչները պատրաստել են հէնց Իզմիրում գտնւելու ընթացքում:
Նշւում է, որ, ամենայն հաւանականութեամբ, յարձակման ընթացքում գրոհայինները կիրառել են «պլան B» տարբերակը եւ փորձել փախուստի դիմել, քանի որ չեն կարողացել հասնել նպատակակէտին իրականացնել ոստիկանի կանխարգելիչ գործողութիւնների շնորհիւ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։