Հա

Քաղաքական

08/01/2017 - 13:20

Ստամբուլում գիշերային ակումբում յարձակում իրականացնողը Ուզբեկստանից է

Թուրքիայի ոստիկանութիւնը յայտնել է յունւարի 1-ին Ստամբուլի «Reina» գիշերային ակումբում զինւած յարձակում իրականացրած անձի անունն ու քաղաքացիութիւնը:

«news.am» - Թուրքիայի ոստիկանութիւնը յայտնել է յունւարի 1-ին Ստամբուլի «Reina» գիշերային ակումբում զինւած յարձակում իրականացրած անձի անունն ու քաղաքացիութիւնը:
Թուրքական «Milliyet»-ի փոխանցմամբ՝ ոստիկանութիւնը նշել է, թէ յարձակումն իրականացրել է Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլղադիր Մաշարիպովը:
Նշենք, որ Ստամբուլի «Reina» գիշերային ակումբում յունւարի 1-ի գիշերը տեղի ունեցած զինւած յարձակման հետեւանքով սպանւել են 39 հոգի, որոնց մէջ եղել են Սաուդական Արաբիայի, Յորդանանի, Իսրայէլի, Կատարի, Լիբանանի քաղաքացիներ:
Գիշերային ակումբում կոտորած իրականացնելուց յետոյ, ահաբեկիչը հանգիստ հեռացել է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։