Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Յունւարի 2017 13:30

Ֆրանսիայի 3 պատգամաւորներ Հալէպում հայկական եկեղեցի են այցելել

Ֆրանսիացի 3 պատգամաւորներ Սիրիա են մեկնել: Այս մասին գրում է «Figaro»-ն՝ վկայակոչելով «Agence France-Presse»-ն:
Թիէրի Մարիանը, Նիկոլայ Դիւիկն ու Ժան Լասալը մեկնել են Դամասկոս, այնտեղից էլ՝ վերջերս ազատագրւած Հալէպ:

«yerkir.am» - Ֆրանսիացի 3 պատգամաւորներ Սիրիա են մեկնել: Այս մասին գրում է «Figaro»-ն՝ վկայակոչելով «Agence France-Presse»-ն:
Թիէրի Մարիանը, Նիկոլայ Դիւիկն ու Ժան Լասալը մեկնել են Դամասկոս, այնտեղից էլ՝ վերջերս ազատագրւած Հալէպ:
Թիէրի Մարիանիի ասութեամբ՝ պատգամաւորները Սիրիա են մեկնել սեփական նախաձեռնութեամբ, ի նշան հալածւող քրիստոնեաների հետ համերաշխութեան: Հալէպում նրանք այցելել են նաեւ Հայ Առաքելական առաջնորդանիստ եկեղեցի, հանդիպել քրիստոնեայ համայնքների ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ մինչ այս Մարիանն ու Դիւիկը երկու անգամ եղել են Սիրիայում, չնայած ֆրանսիական իշխանութիւնները հաւանութեան չեն արժանացրել նրանց այցերը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։