Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Յունւարի 2017 13:40

Բահրամ Ղասեմի.- «Ռիադի քաղաքական գործելաոճի վերափոխումն օրակարգային անհրաժեշտութիւն է»

Սաուդական Արաբիան ծրագրաւորւած կերպով հովանաւորում է տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբաւորումներին:

«ԱԼԻՔ» - Սաուդական Արաբիան ծրագրաւորւած կերպով հովանաւորում է տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբաւորումներին: 
Այս մասին յայտարարել է արտգործնախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ անդրադառնալով ամերիկեան «Foreign Affairs» պարբերականում տպագրւած Սաուդական Արաբիայի թագաժառանգի տեղակալ, այդ երկրի պաշտպանութեան նախարար Մուհամմեդ բին-Սալմանի յօդւածին, որում նա Իրանին մեղադրել է տարածաշրջանում անկայունութիւն սերմանելու մէջ:
Բահրամ Ղասեմին նշել է, որ Սաուդական Արաբիայի պետական որոշ կառոյցներ օրգանական կապի մէջ են տարածաշրջանում աշխատող թաքֆիրական-ահաբեկչական խմբաւորումների հետ եւ ծրագրաւորւած կերպով հովանաւորում են այդ խմբաւորումներին:
«Սաուդական Արաբիան տարածաշրջանի այն խաղացողներից է, որի քաղաքական գործելաոճի վերափոխումը կը նպաստի միջազգային խաղաղութեան կայացմանը»,- յատուկ ընդգծել է ԱԳ նախարարութեան մամլոյ խօսնակը՝ յաւելելով, որ Արեւմտեան երկրների յատուկ ծառայութիւնների զեկոյցներում անգամներ նշւել է, թէ այդ երկրի պաշտօնական կառոյցներն օրգանական կապի մէջ են տարածաշրջանում աշխատող ահաբեկչական խմբաւորումների հետ:
Նա պաշտօնական Ռիադին կոչ է արել նման վերամբարձ յայտարարութիւնների փոխարէն, փորձել շտկել սեփական քաղաքական գործելաոճը եւ խորհել նման ոչ-կառուցողական գործելաոճի քաղաքական հետեւանքների մասին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։