Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 09 Յունւարի 2017 12:10

Այաթ. Խամենէի.- «Հաշեմիի մահը ցաւալի եւ անդառնալի կորուստ է»

Այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի մահւան կապակցութեամբ, ցաւակցական յատուկ պատգամով է հանդէս եկել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին:

«ԱԼԻՔ» - Այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի մահւան կապակցութեամբ, ցաւակցական յատուկ պատգամով է հանդէս եկել Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին:

Յեղափոխութեան առաջնորդը նրա մահը «ցաւալի եւ անդառնալի կորուստ» է որակել:

«Հաշեմիի կորուստով ես, այլեւս, չգիտեմ որեւէ անձնաւորութեան, որի հետ պատմական այս ժամանակաշրջանում վերելքների եւ վայրէջքների յաղթահարման նման համատեղ փորձ ունենամ»,- մասնաւորապէս նշւած է այաթ. Խամենէիի ցաւակցական պատգամում:

Անդրադառնալով վերջին տարիներին, իր եւ այաթ. Ռաֆսանջանիի քաղաքական հայեացքների եւ մօտեցումների որոշակի տարբերութեանը, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը յատուկ ընդգծել է, որ դա երբեւէ չի ազդել երկկող բարեկամութեան եւ ընկերութեան վրայ:

Այաթ. Ռաֆսանջանիի մահւան կապակցութեամբ ցաւակցական պատգամով է հանդէս եկել նաեւ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Նախագահը մասնաւորապէս նշել է, որ նրա մահով երկիրն ու համակարգը կորցրեցին մեծ եւ արժէքաւոր ղեկավարի:

Այաթ. Ռաֆսանջանիի մահւան կապակցութեամբ ցաւակցական պատգամով հանդէս են եկել նաեւ Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին, արտգործնախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը եւ երկրի այլ ղեկավար դէմքեր:

 

 

Յարակից Հրապարակումներ

  • Փութինն ու Ռոհանին զրուցել են երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների մասին
    Փութինն ու Ռոհանին զրուցել են երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների մասին

    Ռուսական կողմի նախաձեռնութեամբ, այսօր՝ մայիսի 27-ին տեղի է ունեցել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախօսազրոյցը:  Զրոյցի ընթացքում երկու գործընկերները քննարկել են երկկողմ յարաբերութիւնների, Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ տարածաշրջանային համագործակցութեան հետ կապւած խնդիրներ

  • Հանրապետութեան նախագահը հանդիպել է երկրի բարձրաստիճան հոգեւորականութեան հետ
    Հանրապետութեան նախագահը հանդիպել է երկրի բարձրաստիճան հոգեւորականութեան հետ

    Ղոմ քաղաքում երկրի բարձրաստիճան հոգեւորականների հետ կայացած հանդիպումների ընթացքում Հանրապետութեան նախագահը հաւաստիացրել է, որ կառավարութիւնը ջանք չի խնայելու աղքատութեան մակարդակի իջեցման, արտադրութեան զարգացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման համար:

  • Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին
    Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին

    Ռոհանիի վերընտրութիւնը նշանակում է, որ շարունակելու են ուժի մէջ մնալ հայ-իրանական՝ օր օրի աւելի կոնկրետացող եւ հաւակնոտ դարձող օրակարգի մաս կազմող քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային կոմունիկացիոն եւ էներգետիկ բոլոր նախագծերն ու ծրագրերը:

  • Հանրապետութեան նախագահ. «Կանեմ ամէն ինչ՝ ժողովրդին տւած խոստումներս իրագործելու համար»
    Հանրապետութեան նախագահ. «Կանեմ ամէն ինչ՝ ժողովրդին տւած խոստումներս իրագործելու համար»

    Նախագահի պաշտօնում վերընտրւելուց յետոյ, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ մայիսի 23-ին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիի հետ տեսակցութիւնից յետոյ, կառավարութեան մի շարք անդամների ընկերակցութեամբ, Էմամ Խոմէնիի գաղափարների հետ ուխտը վերանորոգելու նպատակով այցելել է Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդի դամբարան:

  • Արամ Վեհափառը շնորհաւորել է Հանրապետութեան նախագահին
    Արամ Վեհափառը շնորհաւորել է Հանրապետութեան նախագահին

    Նախագահական ընտրութիւններում տարած համոզիչ յաղթանակի եւ նախագահի պաշտօնում վերընտրւելու կապակցութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը շնորհաւորական գիր է յղել Հանրապետութեան նախագահա դոկտ. Հասան Ռոհանիին:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։